Ջակոբ Լևի Մորենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակոբ Լևի Մորենո
Jacob Levy Moreno
Ծնվել էմայիսի 18, 1889(1889-05-18)[1]
Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն[2]
Մահացել էմայիսի 14, 1974(1974-05-14)[3][1] (84 տարեկան)
Բեքոն, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԶիմերինգի դիակիզարան
Բնակության վայր(եր)Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մասնագիտությունհոգեբույժ և գրող
Հաստատություն(ներ)Նյու Յորք
Գործունեության ոլորտհոգեթերապիա, հոգեվերլուծություն և հասարակագիտություն
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3] և գերմաներեն
Հայտնի աշակերտներԱնն Անսելին Շուտցենբերգեր
Ամուսին(ներ)Zerka T. Moreno?
 Jacob L. Moreno Վիքիպահեստում

Ջակոբ Լևի Մորենո (Jacob (Iacob) Levy Moreno, մայիսի 18, 1889(1889-05-18)[1], Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն[2] - մայիսի 14, 1974(1974-05-14)[3][1], Բեքոն, Նյու Յորք, ԱՄՆ) սոցիալ-հոգեբան և հոգեբույժ, հոգեդրամայի, սոցիոմետրիայի և խմբային հոգեթերապիայի հիմնադիր։ 1927 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորենոն, հայտնի միֆաստեղծագործ է, իր «Ինքնակենսագրականում» այդպես է նկարագրել իր ծննդյան պատմությունը։

«Ես ծնվել եմ նավի վրա բուռն գիշերով, որը լողում էր Սև ծովում Բոսֆորից դեպի Կոնստանտյե՝ ռումինիայի նավահանգիստ։ Դա տեղի ունեցավ շաբաթ օրը՝ արևածագին,ծննդաբերությունը վերջացավ անմիջապես աղոթքը սկսելուց առաջ… Ոչ ոք չգիտեր,թե ինչ նավ էր դա։ հունական, թուրքական, ռումինական, թե իսպանական:Այդ անորոշությունից սկսվում է իմ կյանքի անորոշությունը և իմ քաղաքացիությունը… Ես ծնվեցի տիեզերքի քաղաքացի,ով թափառում է երկրից երկիր՝ տարբեր ծովերում »

Ջակոբ Լ. Մորենոյի հետևորդների մեծամասնությունը նրա ծննդյան հենց այս տարբերակն են նախընտրում։ Սակայն,եթե խստորեն հետևենք փաստերին,ապա Մորենոն ծնվել է 18 մայիսի 1889 թվականին Բուխարեստում (Ռումինիայի Թագավորություն) Սեֆարդ,սեֆարդների Հրեա,հրեաների Օսմանյան կայսրության ընտանիքում։ Մորենոյի հայրը՝ Մորենո Լևի Նիսսիմը Պլեվեն,Պլեվենից է (ինչպես նաև Մորենո Լ․ Նիսսիմը, 1856-1925) եղել է վաճառական,որի ծնողներն էլ իրենց հերթին Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Պլեվեն։

Շուտով՝հոր մահից հետո 1925 թվականին տեղափոխվելով ԱՄՆ Ջակոբ Լ. Մորենոն, որպես ազգանուն վերցնում է հոր անունը,և աշխարհին հայտնի է դառնում որպես՝ Ջակոբ Լևի Մորենո («Մորենու» հրեերեն նշանակում է «ՈՒսուցիչ»)։ Մորենոյի մայրը՝ Պաուլինա Յանկույի Վոլֆը (1873-1933) ծագումով Կալերաշի,Կալարաշաից է[4]։ Մորենոն վեց քույր և եղբայրներից ամենամեծն էր։Լեզուն,որով տանը խոսում էին լադինոն էր։

Ինչպես Մորենոյի ծնունդը,այնպես էլ մանկությունը ողողված է եղել լեգենդներով, որից ուշագրավ է մեկը,որն անմիջական կապ ունի հոգեդրամայի հետ։ Մի անգամ Ջակոբը հարևանի երեխաների հետ հայտնվում է տան նկուղում։ Ջակոբը առաջարկում է խաղալ Աստված։ «Ես կլինեմ Աստված, իսկ դուք իմ հրեշտակները»։ Երեխաները համաձայնվեցին և ընդհանուր ջանքերի շնորհիվ՝ աթոռներից և սեղաններից պատրաստեցին «երկինք»։ Ջակոբը բարձրացել և նստել էր այդ բուրգի ամենավերևում, երեխաները վազում էին նրա շուրջը,ձեռքով էին անում, երգում էին և ցուցադրում էին հրեշտակների պատկերներ։ Նրանցից մեկը Ջակոբին հարցնում է, թե ինչու նա չի թռչում։ Տղան փորձում է թռչել և հանկարծ ընկնում է և կոտրում ձեռքը։ Մորենոն այս դեպքը համարում էր հոգեդրամայի փորձ և իր այդ մեթոդն անվանում է «ընկնող աստվածների հոգեթերապիա»։

Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1951-1966 թվականներին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Բիկոն-հիլի կլինիկայի (այժմ՝ «Մորենո առողջարան») հիմնադիրը (1936) և գլխավոր բժիշկը (մինչև 1968 թվականը), Սոցիոմետրիայի և հոգեդրամայի ինստիտուտի (1940, Մորենո ինստիտուտ) հիմնադիրը։ Ելնելով գեշտալդ հոգեբանության և պսիխոանալիզի տեսություններից՝ Մորենոն ուսումնասիրել է մարդկանց հոգեբանական փոխհարաբերությունները փոքր խմբերում, գտնելով, որ այդ միջոցով կարելի է ըմբռնել ամբողջ հասարակության յուրահատկությունը։ Փոխադարձ համակրանքի և հակակրանքի հետազոտման համար Մորենոն մշակել է սոցիոմետրիկ փորձամիջոց, որի արդյունքները գրաֆիկորեն (սոցիոգիր) նկարագրում է մարդկանց փոխհարաբերությունների կառուցվածքը։ Մորենոյի առաջարկած սոցիոմետրիկ մեթոդները (սոցիոդրամա, հոգեդրամա) թեև տալիս են որոշակի գործնական արդյունքներ (աշխատանքի արտադրողականության աճ, հոգեբանական մթնոլորտի բարելավում, նևրոզների բուժում և այլն), սակայն դրանցում առկա է հոգեբանական գործոնի չափազանցումը։ Կապիտալիզմի արատների բուժման Մորենոյի հավակնությունները պատրանքային են, քանի որ չեն շոշափում այդ հասարակարգին ներհատուկ հակամարտ հակասությունները։

1895 թվականին ընտանիքը տեղափոխվում է Վիեննա (Ավստրիա)։ Դրանից հետո,երբ 1905 թվականին ծնողները տեղափոխվում են Բեռլին, 14 տարեկան Ջակոբը մնում է Վիեննայում և նա այլևս չի ապրում ծնողների հետ։ Այդ ժամանակահատվածում Մորենոն վերապրում է մի ինչ որ առեղծվածային փորձ, որը հիմնականում որոշում է նրա ճակատագիրը։ Մորենոն նկարագրում է, թե ինչպես է նա Գերմանական մի փոքրիկ քաղաքում կանգնում Քրիստոսի արձանի առջև և զգում է, որ պետք է որոշում ընդունի․

Արձանի առջև կանգնած, ես սկսեցի հասկանալ, որ պետք է կայացնեմ որոշում,որը կձևավորի իմ հետագա ճակատագիրը։ Ես կարծում եմ, որ բոլոր մադիկ պատանեկության տարիքում նմանատիպ որոշում են կայացնում:Եվ այսպես եկավ իմ պահը։ Իմ առջև դրված էր մի հարց, որ ես պետք է ընտրեմ ինչպես իմը․ամբողջ տիեզերքը թե՞ իմ ընտանիքը,թե՞ սերունդ, որից ես ստեղծվել եմ։ Եվ ես ընտրեցի տիեզերքը՝ ոչ նրա համար, որ իմ ընտանիքը վատն էր մյուս ընտանիքներից, այլ նրա համար, որ ես ուզում էի ապրել ինչ-որ մեծ բանի համար, այն աշխարհի համար,որը կպատկաներ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամին, որտեղ ես կցանկանայի նրանց ետ բերել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Морено Якоб Леви (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. René Marineau. Jacob Levy Moreno, 1889—1974. Лондон: Routledge, 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 53
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոբ Լևի Մորենո» հոդվածին։