Պտղոմեոս II Եղբայրասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղոմեոս II Եղբայրասեր
Ծնվել է՝մ. թ. ա. 308
ԾննդավայրԿոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել է՝մ. թ. ա. 246
Վախճանի վայրԱլեքսանդրիա
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՊտղոմեոսներ
գերիշխան
ՀայրՊտղոմեոս Լագոս
ՄայրBerenice I of Egypt?
ԵրեխաներPtolemy III Euergetes?[1], Berenice?, Lysimachus of Egypt? և Ptolemaios Andromachou?
Պտղոմեոսը իր քրոջ և միաժամանակ կնոջ՝ Արսինոեի հետ

Պտղոմեոս II Եղբայրասեր (հունարեն` Πτολεμαῖος Φιλάδελφος Պտոլեմայոս Փիլադելփոս, մ. թ. ա. 308, Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մ. թ. ա. 246, Ալեքսանդրիա), հելլենիստական Եգիպտոսի արքա մ.թ.ա. 283-246 թթ.:

Պտղոմեոս I Սոտերի որդին։

Հռչակվել էր որպես գիտությունների և արվեստների սիրող և հովանավորող։ Նրա օրոք է հիմնադրվել Ալեքսանդրիայի գրադարանը։ Հիշատակվում է հայ պատմիչների երկերում։ Մովսես Խորենացին նրա մասին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական արվեստի ավանդական կանոններով արված Պտղոմեոս II-ի գրանիտե կիսանդրին։

Պտղոմեոս II-ի հայրը եղել է Պտղոմեոսների հարստության հիմնադիր Պտղոմեոս I Սոտերը, մայրը՝ Բերենիկեն։ Նա հոր կրտսեր որդին էր և ունեցել է երկու կիսահարազատ եղբայր՝ Պտղոմեոս Կարավնոս և Մելեագրոս անուններով, վերջինս եղել է Մակեդոնիայի արքա։ Նրանք երկուսով սպանվել են մ.թ.ա. 3-րդ դարում գալլերի Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Պտղոմեոսն սկզբում ամուսնացած է եղել Թրակիայի թագավոր Լիսիմաքոսի դուստր Արսինոեի հետ, ով նրա օրինական երեք երեխաների մայրն էր։
Նրանք էին՝

  • Պտղոմեոս III Էվերգետես
  • Լիսիմաքոս
  • Բերենիկե Փերնոփերոս, ով ամուսնացավ Ասորիքի սելևկանների թագավոր Անտիոքոս II Թեոսի հետ։

Արսինոեյից բաժանվելուց հետո ամուսնացել է իր հարազատ քույր Արսինոե II-ի հետ, ումից երեխաներ չի ունեցել[3]։

Գիտությունների և արվեստի հովանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոս II-ի կառավարման տարիների հետ է կապված Ալեքսանդրիայի մուսեյոնի զարգացումը և գրադարանի հիմնադրումը, որոնց համար նա հատկացնում էր հսկայական գումարներ։ Անձամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրադարանի գրքային ֆոնդի վրա, Պտղոմեոս II-ը իր թագավորության սկզբում եղած 200 հազար գրքերի քանակը հասցրեց կես միլիոնի։ Իր հետ ազգակցական կապեր ունեցող թագավորներին նա անձամբ էր նամակներ գրում, որպեսզի նրանք ուղարկեն իրենց ունեցած պատմաբանների, բանաստեղծների, բժիշկների ստեղծագործությունները։ Նրա հանձնարարությամբ կազմվեց նշանավոր «Կալիմաքոսի աղյուսակը»՝ գրադարանում պահվող գրքերի ցանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Union List of Artist Names — 2014.
  2. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, I, Բ
  3. «Pharaohs of Ancient Egypt». Ancient Egypt Online. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.