Պորֆիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորֆիր (հունարեն՝ πορφύρεος - ծիրանագույն), հրաբխածին ապար՝ կազմված խոշոր բյուրեղներից, որոնք ներփակված են մանրահատիկ կամ ապակենման նյութով։ Ապարի նման կառուցվածքը կոչվում է պորֆիրային կառուցվածք։ Պորֆիրի բաղադրության մեջ գերակշռում են դաշտային սպաթները, առկա են ամֆիբոլի, պիրոքսենի կամ փայլարի խմբերի գունավոր միներալներ։

Քիմիական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քիմիական, կազմության համապատասխանում են ռիոլիտներին և դացիտներին կամ գրանիտներին։ Պորֆիր տերմինը կիրառվում է ինչպես Երկրի մակերեսին հոսած, այնպես էլ երակային և փոքր խորություններում առաջացած ապարների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 400
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորֆիր» հոդվածին։