Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ (պորտ.՝ Sete Maravilhas de Portugal), Պորտուգալիայի մշակութային օբյեկտների ցանկ, որ կազմվել է 2007 թվականին մրցույթի արդյունքում, որ հայտարարվել էր Պորտուգալիայի մշակույթի նախարարության կողմից և անցկացվել է Y&R Brands S.A. և Realizar S.A. կազմակերպությունների կողմից։

Ի սկզբանե մրցույթին ներկայացվել են Պորտուգալիայի 793 ազգային հուշարձաններ։ Առաջին փուլում փորձագետների խումբն ընտրեց դրանցից 77-ը։ Այնուհետև ընտրվեցին 21 ֆինալիստներ չորս տարբեր կատեգորիաներով։

2006 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվեցին ընտրությունները, որոնք շարունակվեցին վեց ամիս։ Բնակչությունը կարող էր քվեարկել համացանցով, հեռախոսով և սմս հաղորդագրություններով։ 2007 թվականի հուլիսի 7-ին Լիսաբոնի Դա Լուժ համալիրում հայտարարվեցին քվեարկության արդյունքները «Աշխարհի յոթ նոր հրաշալիքներ» նախագծի արդյունքների հետ միաժամանակ։

Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Անվանում Տեղագրություն Լուսանկար
1 Գիմարայնշի պալատ, X-XIII դարեր Գիմարայնշ, Բրագա
2 Օբիդուշի պալատ, 1195 Օբիդուշ, Լեյրիա
3 Բատալիայի վանք, 1385 Բատալիա, Լեյրիա
4 Ալկոբասա վանք, 1153 Ալկոբասա, Լեյրիա
5 Ժերոնիմուշ, 1502 Սանտա Մարիա դե Բելեն, Лиссабон
6 Պենայի պալատ, 1838 Սինտրա
7 Տորրի դի Բելենի աշտարակ, 1521 Սանտա Մարիա դե Բելեն, Լիսաբոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]