Պորտուգալիայի ազգային տպագրատուն և դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիայի ազգային տպագրատուն և դրամահատարան
Տեսակդրամահատարան, գրահրատարակչություն և sociedade anónima?
Երկիր Պորտուգալիա
ՏեղագրությունԼիսաբոն
Հիմնադրված է13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պորտուգալիայի ազգային տպագրատուն և դրամահատարան (պորտ.` Imprensa Nacional-Casa da Moeda), Պորտուգալիայի դրամահատարան և տպարան, որը պատկանում է Պորտուգալիայի կառավարությանը, իսկ վարչական կերպով ենթարկվում է Պորտուգալիայի ֆինանսների նախարարությանը։ Այն գտնվում է Լիսաբոնում՝ São Mamede-ի (Santo António) հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի դրամահատարանը հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի վերջերին։ Այն արտադրում էր օրինական վճարամիջոց հանդիսացող մետաղադրամներ և թղթադրամներ։ Այն արտադրում էր նաև մեդալներ և արժեթղթեր (այդ թվում` անձնագրեր, տոկեններ, փոստային նամականիշներ), որոնք օգտագործվում և թողարկվում են կառավարության կողմից ծառայություն մատուցողների կողմից։ 1972 թվականին այն միավորվեց Ազգային տպարանին՝ վերակազմավորվելով Պորտուգալիայի ազգային տպագրատան և դրամահատարանի հուլիսի 4-ի թիվ 225/72 որոշման հիման վրա։ Պորտուգալիայի ազգային տպագրատունը և դրամահատարանն ունի պաշտոնական տեղեկագրի (Diário da República) հրատարակման առաքելություն, որի միջոցով բոլոր քաղաքացիները իրազեկվում են պորտուգալական հասարակության կյանքը կառավարող որոշումների մասին։ Ինչպես ներկայացված է Պորտուգալիայի Սահմանադրության 119-րդ հոդվածում, եթե կարգավորող ակտերը հրապարակված չեն, նրանք իրավական ուժ չունեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]