Պոմ Կլեմենտիեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմ Կլեմենտիեֆ
ֆր.՝ Pom Klementieff
Ծնվել էմայիսի 3, 1986(1986-05-03) (37 տարեկան)
ԾննդավայրՔվեբեկ քաղաք, Կանադա[1]
ԿրթությունՖլորան դասընթացներ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID 2962353
ԿինոՊոիսկID 1732143

Պոմ Կլեմենտիեֆ (անգլ.՝ Pom Klementieff, մայիսի 3, 1986(1986-05-03), Քվեբեկ քաղաք, Կանադա[1]), ֆրանսիացի կինոդերասանուհի։ Նա սովորել է Փարիզի Cours Florent դրամատիկական դպրոցում և նկարահանվել է «Գայլ» (2009), «Անքուն գիշեր» (2011), «Hacker's Game» (2015) ֆիլմերում։ Առավել հայտնի է «Գալակտիկայի պահապանները։ 2-րդ մաս» (2017) ֆիլմի Մանտիսի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմ Կլեմենտիեֆը ծնվել է 1986 թվականին Կանադայի Քվեբեկ քաղաքում։ Մայրը կորեացի է, իսկ հայրը ֆրանսիացի, ով աշխատել է Ֆրանսիայի կառավարությունում[2]։ Նրան կոչել են «Պոմ», որովհետև այդ անունը նման է երկու կորեական բառերի՝ «գարուն»(봄) և «վագր»(범)[3]: Նա ունի ավագ եղբայր։ Կլեմենտիեֆը ապրել է Կանադայում ընդամենը մեկ տարի։ Նրա հոր աշխատանքի պատճառով նրանք ստիպված են եղել մի քանի անգամ քաղաքից քաղաք տեղափոխվել[4]։ Նրանք ապրել են Ճապոնիայում, Ֆրանսիայում, Կանադայում։ Կլեմենտիեֆն ասել է, որ վաղ տարիքում ճանապարհորդելը նրան տվել է «գնչուական ոգի»։

Կլեմենտիեֆի հայրը մահացել է քաղցկեղից, երբ նա հինգ տարեկան էր, իսկ մայրը խելագար էր և չէր կարողանում խնամել երեխաներին, այդ պատճառով Կլեմենտիեֆին խնամում էին հորեղբայրը և հորաքույրը։ Նրա հորեղբայրը մահացել է, երբ Կլեմենտիեֆը 18 տարեկան էր, իսկ եղբայրը ինքանասպան է եղել 25 տարեկան հասակում։ Կլեմենտիեֆն իր հորեղբոր մահից հետո սկսեց հաճախել իրավաբանական դպրոց, որպեսզի հանգստացնի իր հորաքրոջը, բայց դա նրան չգրավեց։ Նա աշխատել է նաև մատուցողուհի և վաճառողուհի Ֆրանսիայում։ Նա 19 տարեկան հասակում սկսեց ելույթ ունենալ Փարիզի Cours Florent թատերական դպրոցում։ Մի քանի ամիս առաջ մինչ իր սովորելը նա հաղթել է թատերական մրցույթում և շահել է երկու տարվա թատերական ուսուցում դպրոցի լավագույն ուսուցիչների հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեծ դեր ունեցել է «Կյանքը նրանից հետո» (2007) ֆրանսիական ֆիլմում, որտեղ խաղացել է Կատրին Դենյովի մարմնավորած գլխավոր հերոսուհու խորթ աղջկա դերը։ Նրա նկարահանումները տևել են 3 օր։ Նկարահանման մի տեսարանի ժամանակ Կլեմենտիեֆը պետք է հրեր մեկին աստիճաններից, սակայն պատահաբար ինքն է ընկել աստիճաններից։ Ռեժիսորն այդ կադրը պահել է և օգտագործել ֆիլմի վերջում։ Նրա առաջին գլխավոր դերը եղավ «Գայլ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Կլեմենտիեֆը մնացել էր ճամբարում, որտեղ ջերմությունը իջել էր 0-ից։ Նկարահանումնների ժամանակ նա ընկերացել է քոչվորների հետ, ովքեր այնտեղ էին ապրում, աշխատում գայլերի հետ, ծովում լողանում ձիերի հետ։

Կլեմենտիեֆը կատարել է իր նորամուտը Հոլլիվուդում և զբաղեցրել է ամենաբարձր տեղը Սպայկ Լիի «Օլդբոյ» ֆիլմում, որը համանուն հարավկորեական ֆիլմի ռեմեյքն է։ Նա խաղացել է հակամարտիկի թիկնապահի՝ Հենկ-Բոկի դերը։

Կլեմենտիեֆը վերադարձել է Լոս Անջելես, երբ «Օլդբոյ» նկարահանված է եղել։ Նա շարունակում էր զբաղվել թեկվոնդոյով ֆիլմից հետո, և ուներ մանուշակագույն գոտի՝ 2014 թվականի ամառվանից։ Նրա հաջորդ ֆիլմը եղավ «Hacker's Game» (2015), որտեղ նա խաղում էր հաքեր։ Կլեմենտիեֆը օգտագործում էր բռնցքամարտիկի իր կարողությունները և փոքր բյուջեյի պատճառով նա ստիպված էր ինքը գնել իր շորերը և այն ամենը, ինչը պետք էր նրան ֆիլմի նկարահանումնների ժամանակ։ Նրա միտքն էր մազերը մանուշակագույն ներկելը, որին ռեժիսորները դեմ էին, սակայն հետո համակերպվեցին։ Նա նկարահանվել է նաև «Գալակտիկայի հսկողները։ 2-րդ մաս» ֆիլմում Մանտիի դերում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
2007 Կյանքը նրանից հետո Էմիլի
2008 Առանց չարիքի, առանց արյան, առանց հրանոթի
2009 Գայլ Նաստասյա
2009 Գիշերային Պիգալ Սանդրա
2011 Անքուն գիշեր Լյուսի
2011 Նրբություն Մատուցաղուհի
2011 Սերը ապրում է երեք տարի Ջուլիա
2011 Ստվերանկարներ Վալերի
2012 Ռադիոաստղեր Պիցցա սպասարկող
2012 Խառնաշփոթ շրջանում Թիա
2012 Պալմայի ստվերի տակ Մոդել
2013 Փարիզ ամեն գնով Jess
2013 Օլդբոյ Հենթ-Բոկ
2015 Hacker's Game Լուիս
2017 Ինգրիդ գնում ենք Արևմուտք Հարլի Չանգ
2017 Գալակտիկայի հսկողները։ 2-րդ մաս Մանտիս
2018 Վրիժառուներ․ Անվերջ կռիվ Մանտիս
2019 Վրիժառուներ 4 Մանտիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Actress Pom Klementieff from Spike Lee's Oldboy». Filler Magazine. Vol. 2, no. 5. Summer 2014. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  3. Han, Steve (November 2013). «Korean French Actress Pom Klementieff Makes US Debut in 'Oldboy' Remake». KoreAm Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  4. Chang, Mina (2013 թ․ հուլիսի 2). «Q&A with Pom Klementieff». Anthem Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  5. Romano, Nick (2017 թ․ հունվարի 28). «Avengers: Infinity War adds Mantis from Guardians of the Galaxy 2». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.