Պոլիգամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան արքայազն Մանգա Բելը սիրելի կանանց հետ

Պոլիգամիա (հուն․՝ πολύς - «բազմակի» և γάμος - «ամուսնություն» բառերից), ամուսնության տեսակ, երբ ամուսնացող կողմերից մեկը կարող է ունենալ մեկից ավելի հակառակ սեռի ամուսնական զույգ։ Ունի երկու տեսակ՝ պոլիգինիա, երբ տղամարդը ունի մեկից ավելի կին և և պոլիանդրիա՝ երբ կինը ունի մեկից ավելի ամուսիններ։

Ներկայումս բազմաթիվ քաղաքակիրթ և ժողովրդավարական ռեժիմ ունեցող երկրներում արգելված է բազմակնությունը։ Բայց կան երկրներ, որտեղ ընդունված է այդ երևույթը, որոնց թվին են դասվում մուսուլմանական երկրները, Աֆրիկյան մի շարք երկրներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 212
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիգամիա» հոդվածին։