Պոլ Պոգբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Պոգբա
ֆր.՝ Paul Pogba
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պոլ Լաբիլ Պոգբա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Մականուն Ութոտնուկ
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Լանյի սյուր Մարն, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 6
Պատանեկան կարիերա
1999-2006 Ֆրանսիա Ռուասսի ան Բրի
2006-2007 Ֆրանսիա Տորսի
2007-2009 Ֆրանսիա Գավր
2009-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 3 (0)
2012-2016 Իտալիա Յուվենտուս 124 (28)
2016 - Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 32 (7)
Ազգային հավաքական
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 17 (1)
2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 10 (2)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 6 (1)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 12 (4)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 13 (3)
2013-մ․հ․ Ֆրանսիա Ֆրանսիա 44 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պոլ Լաբիլ Պոգբա (ֆր.՝ Paul Labile Pogba, մարտի 15, 1993 Լանյի սյուր Մարն, Ֆրանսիա), գվինեական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոգբան իր կարիերան սկսել է Փարիզի «Ռուասսի-ան-Բրի» սիրողական ակումբից, հետո տեղափոխվել է «Տորսի» ակումբ, իսկ 2007 թվականին նա սկսում է խաղալ «Գավր» պրոֆեսիոնալ ակումբում։ Այդ ակումբի համար Պոլը խաղաց 2 տարի։ Հետո նա տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ։ Երեք տարի խաղալով «Յունայթեդ»-ի համար, Պոլը խաղաց 7 խաղ գլխավոր թիմում։ 2012 թվականի հուլիսի 2-ին նա տեղափոխվեց «Յուվենտուս», որտեղ մինչ օրս խաղում է։

Նախորդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 6 տարեկանից՝ խաղալով դպրոցում «Ռուասսի-ան-Բրի» ակումբում, որը գտնվում է իր հարազատ քաղաքից 2 մղոն հեռավորութան վրա։ «Տորսիում» Պոգբան խաղաց 1 տարի ավագի դերում։ Նրա հրաշալի խաղը «Գավր» երիտասարդական հավաքականում առաջատար ակումբների ուշադրությունը գրավեց ինչպիսիք են «Յուվենտուսը», «Արսենալը» և «Լիվերպուլը»[2]։

«Մանչեսթեր Յունայթեդ» (2009-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես գնեց Պոգբայի տրանսֆերը։ Նոր ակումբում Պոլն իր նորամուտը կատարել է «Կրու Ալեքսանդր» ակումբի դեմ խաղում (մինչև 18 տարեկաններ)։ Առաջին խաղը նրա համար այդքան էլ հաջող չէր, քանի որ նրա թիմը պարտվեց 2։1 հաշվով[3]։ 2010 թվականի նոյեմբերին Պոգբան հրավիրվել է ակումբի պահեստային թիմ, որի կազմում իր նորամուը կատարել է 2010 թվականի Նոյեմբերի 2-ին, «Բոլթոն Ուոնդերսերի» ակումբի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց «Մանչեսթեր Սունայթեդի» հաղթահակով (3-1) հաշվով[4]։ Այդ ժամանակից ի վեր Պոգբան հաջողությամբ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դաշտ դուրս գալով խաղի առաջին րոպեից և հաճախ դառնալով գոլի հեղինակ։

2011 թվականի փետրվարի 19-ին Պոգբան և ակումբի ակադեմիայի 3 այլ անդամներ ընդգրկվել էին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կողմից, Անգլիայի Գավաթի խաղարկության 5-րդ տուրի հանդիպման համար։ Մինչև խաղը Պոգբան ստացել է «42» համարի մարզաշապիկ։ Այս խաղում, նա ամբորջ խաղը անց է կացրել պանեստաինների նստարանոին։ Գլխավոր իր թիմում իր առաջին դեբյուտը տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին Լիդս Միլլերի դեմ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում, որի ընթացքում Պոգբան փոխարինեց Ռայան Գիգսին խաղի երկրորդ կեսում[5]։ Հոկտեմբերի 25-ին Պոլը Անգլիայի երկրորդ խաղն անցկացրեց Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ տուրի «Ալդերշոտի» դեմ խաղում։

2012 թվականի հունվարի 31-ին Պոգբան հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սթոք Սիթիի» դեմ խաղում, որտեղ փոխարինել է Խավիեր Էռնանդեսին[6]։ Մարտի 11-ին Պոգբան իր երկրորդ խաղը անցկացրեց Պրեմիեր լիգայում` փոխարինելով Փոլ Սոլուխը «Վեստ Բրոմվիչ» ակումբի դեմ խաղի ժամանակ[7]։

2012թվականի հուլիսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սըր Ալեքսը հայտարարել է, որ Պոգբան այլևս «Կարմիր Սատանաների» թիմի խաղացող չէ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ նոր պայմանագիր կնքել նա չի ուզում[8]։

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 27-ին Պոլը «Յուվենտուս»-ում անցավ բժշկական զննություն[9], իսկ օգոստոսի 3-ին տրանսֆերը պաշտոնական ավարտված համարվեց, երբ պարզ դարձավ, որ Պոգբան «Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել[10]։ Օգոստոսի 1-ին, Պոգբան իր դեբյուտային խաղը անցկացրեց «Յուվենտուսի» կազմում՝ մասնակցելով «Բենֆիկա» ակումբի դեմ ընկերական խաղին[11], 78-րդ րոպեում փոխարինելով Անդրեա Պիռլոին։ «Յուվենտուսի» պաշտոնական խաղերում, Պոգբան իր դեբյուտային խաղը խաղաց ընդդեմ «Կիևո» ակումբի։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, փոխարինման դուրս եկած ֆրանսիացին, իր դեբյուտային գոլը խփեց «Յուվենտուսի» կազմում ընդդեմ «Նապոլի» ակումբի։ Այդ խաղը վերջացավ «Յուվենտուս»-ի հաղթանակով։ 2013 թվականին հունվարի 19-ին, իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ դուբլի հեղինակ, ընդ որում դա շատ տպավորիչ էր․ խփելով իր տան մարզադաշտում ընդդեմ «Ուդինեզե» ակումբի, երկու ապշեցուցիչ գոլ, խփեց 30 մետրից, իսկ մյուսը 23 մետրից, գնդակն իդեալական կերպով ուղարկելով հեռավոր անկյուն։ 2013 թվականի մարտի 10-ին Պոգբան աչքի ընկավ էլեգանտ գոլային փոխանցումով։ Պոգբան դարձավ «Յուվենտուսի» երկրորդ խաղացողը, ում հաջողվել է դառնալ 5 գոլի հեղինակ «Սերիա Ա»-ում 19 տարեկան հասակում (առաջինը եղել է Ալեսանդրո Դել Պիեռոն)։ 2014/15 մրցաշրջանում Պոգբան դարձավ «Յուվենտուս»-ի ամենալավ խաղացողներից մեկը, համարյա ամեն խաղում կատարում արդյունավետ գործողություններ։ Մրցաշրջանի ընթացքում շշուկներ տարածվեց Պոգբայի տեղափոխվելու մասին այլ ակումբ, ինչպիսին էր «Չելսին», «Ռեալը» և այլ մեծ ակումբներ։ Պոգբայի տրանսֆերային արժեքը 2016 թվականին 105 միլիոն եվրո էր[12]։

«Մանչեսթեր Յունայթեդ» 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հաղորդել է, որ Պոլ Պոգբան թույլտվություն է ստացել տեղափոխվել ակումբում բուժման եզրակացություն `Յուվենտուսից[13]։ Երկու օր անց հայտարարվեց, որ Պոգբան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ[14]։ Փոխանցման գումարը 105 միլիոն եվրո էր (89 միլիոն ֆունտ ստեռլինգ), որը համաշխարհային ռեկորդ է[15]։ Դիտորդները նշել են, որ փոխանցման գլխավոր դերը խաղացել է Պոգբայի գործակալ Մինդո Ռայոլայի կողմից, որը նախկինում տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ», Հենրիխ Մխիթարյան և Զլատան Իբրահիմովիչ[16]:La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» վճարած105 մլն եվրոյից «Յուվենտուսն» ստանալու է միայն 78 մլն եվրո, իսկ 25 մլն եվրոն ստացել է Մինո Ռայոլան որպես դրամական պարգև գործակալին[17]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Պոգբան իր առաջին խաղն անցկացրեց «Յուվենտուսից» վերադառնալուց հետո։ Դա Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղ էր «Յունայթեդի»` «Սաութեմփթոնի» դեմ խաղի ժամանակ։ Պոլը դաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները՝ խաղի ավարտից հետո ճանաչվելով թիմի լավագույն խաղացողը։ «Յունայթեդը» հաղթեց 2։ 0 հաշվով[18][19] 2016 թվականի սեպտեմբերի 24-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի «Յունաթեդը» պաշտպան Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ իր առաջին գոլի հեղինակ դարձավ Դենի Բլինդը[20]։

Ըստ արդյունքների Միցաշրջանին օգնեց թիմին հաղթել Անգլիայի գավաթը և Եվրոպա լիգան։ Եվրոպա Լիգայում Պոբան այդ ժամանակ պամեստայինների նստարանին էր, «Յունայթեդի» բոլոր 15 խաղերում 2016-2017 թվականների մրցաշրջանում խփած երեք գոլերը, որոնցից մեկը գտնվում է եզրափակիչ խաղին ընդդեմ «Այաքսին», որն ավարտվել է 2։ 0 հաշվով `հօգուտ« կարմիր սատանաների »։ 25.08.2017թվականին մի արարողության Մոնակոյի Պոլ Պոկբան հռչակվել է առաջին հաղթողը մրցանակին ՈՒԵՖԱ-ի «Լավագույն խաղացող է Եվրոպայի լիգայի» շրջանակներում[21]։

Ֆրանսիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ասպարեզում Պոգբան իր հավաքականին ներկայացնում է ամենաբարձր մակարդակով՝ բոլոր տարիքային կազմերում։ Իր երիտասարդ հավաքականի հետ, որպես հավաքականի ավագ, մասնակցել է 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը տեղի էր ունենում Էստոնիայում։ Մրցաշարում Ֆրանսիան զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ Պոգբան 4 խաղում խփել է 2 գոլ։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Պոգբան մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը՝ կարևոր դեր կատարելով Դեշամի թիմում և ճանաչվելով մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Նա միացավ Ֆրանսիայի հավաքականին 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում, որտեղ եղել է թիմի հիմնական կիսապաշտպան։ Քառորդ եզրափակչում՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում, Պոլը գլխով գոլ է խփել Անտուան Գրիզմանի իրականացրած անկյունայինից հետո։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Երկրի գավաթ Առաջնության գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 3 0 0 0 3 0 1 0 0 0 7 0
Ընդհանուր 3 0 0 0 3 0 1 0 0 0 7 0
Յուվենտուս 2012/13 27 5 2 0 8 0 37 5
2013/14 36 7 0 0 14 1 1 1 51 9
2014/15 26 8 3 1 10 1 1 0 40 10
Ընդհանուր 89 20 5 1 32 2 2 1 128 24
Ողջ կարիերայի ընթացքում 92 20 5 1 3 0 33 2 2 1 135 24

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
  • Անգլիայի երիտասարդների գավաթակիր(1)։ 2010/11
Իտալիա Իտալիա Յուվենտուս
  • Իտալիայի առաջնության չեմպիոն (3)։ Իտալիայի չեմպիոն 2012/2013, Իտալիայի չեմպիոն 2013/2014|2013/14, Իտալիայի չեմպիոն 2014/2015
  • Իտալիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2014/15
  • Իտալիայի սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2012, 2013
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիայի երիտասարդական հավաքական (մինչև 20 տարեկան)
  • Աշխարհի չեմպիոն երիտասարդ հավաքականների մեջից 2013 (1

Անձնական Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության լավագույն խաղացողը (մինչև 20 տարեկան) (1)։ 2013
  • Golden Boy մրցանակի դափնեկիր (1)։ 2013
  • 2014-ի աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողը։ (1)։ 2014
  • «Երիտասարդ խաղացող Hyundai» մրցանակը 2014
  • Ներառվել է Սերիա Ա չեմպիոնատի խորհրդանշանական հավաքական։ 2014
  • «Բրավո» մրցանակի դափնեկիր 2014

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոգբան ծնվել է Գվինեացիների ընտանիքում Լանի-Սյուր-Մարնոււմ, համայնք, որը գտնվում Փարիզի արևելյան ավարձանում։ Պոգբան նաև ունի երկու մեծ եղբայր, երկուսն էլ ֆուտբոլիստ Մեծի անունը Ֆլորենտին է, որը խաղում է ֆրանսիական «Սենտ-Էտյեն» ակումբում[22], իսկ միջնեկը՝ Մատիասը, համարվում է անգլիական «Կրու Ալեքսանդրա»-ի ֆուտբոլիստ։

Պոգբան նաև դավանում է իսլամ. կարելի է տեսնել, երբ նա իր ձեռքերը բարձրացնում է վերև և կարդում է աղերսանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=7E5E0824F1DEA1C5A37FC670DB62692E.tplgfr23s_2?cidTexte=JORFTEXT000037909703&dateTexte=&oldAction=rechJO&categorieLien=id&idJO=JORFCONT000037909686
  2. «Arsenal, Liverpool chasing Le Havre kid Pogba» (անգլերեն). TribalFootball.com. 03.12.2008.
  3. «Reserves: Bolton 1 United 3». ManUtd.com. 02.11.2010.
  4. «Reserves: Bolton 1 United 3» (անգլերեն). ManUtd.com. 2010 թ․ նոյեմբերի 2.
  5. «Leeds 0–3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 20.
  6. «Man Utd 2-0 Stoke» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հունվարի 31.
  7. «Man Utd 2-0 West Brom» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ մարտի 11.
  8. Marshall, Adam (2012 թ․ մարտի 7). «Pogba departure confirmed» (անգլերեն). ManUtd.com.
  9. Pogba, terminate le visite mediche
  10. «Pogba completes Juventus move». juventus.com. 03.08.2012.
  11. Pogba ha debuttato
  12. рансфер Погба из «Ювентуса» в «МЮ» стал рекордным в истории футбола
  13. «Pogba to have medical at Aon Training Complex» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  14. «United sign Pogba» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 9.
  15. «Paul Pogba: Manchester United re-sign France midfielder for world-record £89m» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 9.
  16. «Paul Pogba's agent Mino Raiola makes up to £20m from world-record £100m transfer to Manchester United» (անգլերեն). Daily Mail. 2016 թ․ օգոստոսի 9.
  17. «Pogba-Manchester United: 25 milioni a Raiola! Nelle casse della Juve 78» (իտալերեն). La Gazzetta dello Sport. 2016 թ․ օգոստոսի 9.
  18. «Report: Manchester United 2 Southampton 0» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 19.
  19. «Manchester United 2-0 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 19.
  20. «Manchester United 4-1 Leicester City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 24.
  21. «Погба — лучший игрок Лиги Европы 2016-17 / МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД в России». www.manutd.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  22. «CSSA / La percée de Pogba» (ֆրանսերեն). L’Union. 11.11.2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Պոգբա» հոդվածին։