Պոլ Բոդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Բոդրի
ֆր.՝ Paul Baudry
Ի ծնեֆր.՝ Paule Saint Mordé Baudry
Ծնվել էնոյեմբերի 7, 1828(1828-11-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշ սյուր Իոն[4]
Վախճանվել էհունվարի 17, 1886(1886-01-17)[1][2][5][…] (57 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1850) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1855)[7]
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ[4]
Ժանրդիմապատկեր[8]
Ուշագրավ աշխատանքներՀակոբի ըմբշամարտը հրեշտակի հետ, Ալֆրեդ Բերդլի և Մարգարիտն ու ալիքը
ՈւսուցիչԱնտուան Սարտորիս և Միշել Մարտեն Դրոլինգ
ԱշակերտներՄարսել Ռիեդեր
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԶավակներCécile Paul-Baudry?
ստորագրություն
Изображение автографа
 Paul Baudry Վիքիպահեստում

Պոլ Բոդրի (ֆր.՝ Paul-Jacques-Aimé Baudry, նոյեմբերի 7, 1828(1828-11-07)[1][2][3][…], Լա Ռոշ սյուր Իոն[4] - հունվարի 17, 1886(1886-01-17)[1][2][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդրին ծնվել է 1828 թվականին Վանդեա վարչական շրջանի Լա Ռոշ Սյուր Իոն համայնքում։ Արվեստի դասեր է առել Մարտին Միշել Դրոլինգից և 1850 թվականին «Զենոբիան՝ հայտնաբերված Արաքսի ափին» կտավի համար արժանացել է Հռոմեական մրցանակի (ֆր.՝ Prix de Rome) [9]:

Իտալիայում բնակվելու տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կորեջիոյի արվեստը, ինչը նկատելի է Բոդրիի երկու ստեղծագործություններում, որոնք 1857 թվականին նա ցուցադրել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի սալոնում, որոնք գնվում են Լյուքսեմբուրգի մեծ դքսության համար՝ «Վեստալյան կույսի նահատակությունը» և «Երեխան» [9]։

Նույն տարում մրցանակի են արժանացել նաև նրա երեք այլ գործեր՝ «Լեդա», «Հովհաննես Մկտիչ» և «Բեուլի դիմանկարը»։

Վաղ շրջանի նրա կտավների թեման հիմնականում եղել է դիցաբանական՝ «Մարգարիտն ու ալիքը» (1862)։ Մեկ անգամ նա անդրադարձել է պատմական նկարչությանը՝ «Շառլոտ Կորդին Մարատի սպանությունից հետո» կտավով, սակայն նախապատվությունը տվել է իր նախորդ ոճերին, ինչպես նաև դիմանկարչությանը՝ պատկերելով իր ժամանակակիցներին՝ Ֆրանսուա Գիզոյին, ճարտարապետ Շառլ Գառնեին, բելետրիստ Աբու Էդմոնին[9]։

Բոդրին եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ՝ փոխարինելով Ժան Վիկտոր Շնեցին։

Բոդրիին մեծ համբավ են բերել նրա որմնանկարները, որոնք արտացոլում են նրա վառ երևակայությունն և գույնին տիրապետելու արտիստիկ տաղանդը, ինչը նկատելի է նրա ստեղծած ֆրեսկոներում, որոնք զարդարում են Շանտիյն պալատում գտնվող Փարիզի վճռաբեկ դատարանի պատերը, Գրանդ-Օպերայի ճեմասրահները, ինչպես նաև զարդարում են մասնավոր տարածքներ՝ Hôtel Fould և Hôtel Paivabut:

Բոդրին մահացել է Փարիզում 1886 թվականին։ Նրա երկու գործընկերները՝ քանդակագործ Պոլ Դուբոան և Մարիուս Ժան Մերսին, համագործակցելով նրա եղբոր հետ, 1890 թվականին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կերտել են մահարձանը[9]։

Պոլ Բոդրիի գերեզմանը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, 2005

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1897 թվականին Բոդրիի ծննդավայր Լա Ռոշ Սյուր Իոնում Ժան Լեոն Ժերոմը կերտել է Բոդրիի հուշարձանը։
  • 1865 թվականին Փարիզի Quartier du Faubourg du Roule շրջանի փողոցներից մեկն անվանվել է Բոդրիի պատվին (Rue Paul-Baudry)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բոդրի» հոդվածին։