Պյոտր Բարտենև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բարտենև
Ծնվել էհոկտեմբերի 1 (13), 1829
Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Ռուսաստան[1]
Մահացել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1912 (83 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՆովո-Ալեքսեևսկի վանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, գրականագետ, հրատարակիչ, մատենագետ և գրականության պատմաբան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Երեխա(ներ)Յուրի Բարտենև և S. P. Bartenev?
 Pyotr Bartenev Վիքիպահեստում

Պյոտր Իվանովիչ Բարտենև (ռուս.՝ Пётр Иванович Бартенев, հոկտեմբերի 1 (13), 1829, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն և Ռուսաստան[1] - հոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս պատմաբան և գրականագետ, պուշկինագիտության հիմնադիր, Չերտկովյան գրադարանի տնօրեն, «Русский архив» պատմական ամսագրի հիմնադիր և հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Իվանովիչ Բարտենևը սերում է Բարտենևների ազնվական ընտանիքից։ Նրա հայրը՝ փոխգնդապետ Իվան Օսիպովիչը (?—1834), եղել է Կոստրոմայի նահանգից և այնտեղ ունեցել է ոչ մեծ կալվածք Բույսկի և Սոլիգալիչեսկի գավառների սահմանին։ Ինչպես Պյոտր Բարտենևը հիշում է, «մեր ունեցվածքը շատ էր և առանց պարտքերի, ընդհակառակը՝ մեր հարևաններին օգնելու հնարավորությամբ», սակայն «1837 թվականին սկսվեց մեր կործանումը իմ ավագ քրոջ՝ Ապոլինարիայի՝ Պլատոն Ալեքսանդրովիչ Բարսուկովի հետ ամուսնությամբ <…> և չնայած նրա հայրը լավ կալվածք ուներ Վլադիմիրի նահանգի Մերինկովսկի շրջանում, բայց նախընտրեց ապրել մեր հաշվին մինչև 1846 թվականը՝ աստիճանաբար կործանելով մեր բարեկեցությունը և գաղտնի կերպով ձևակերպելով գնման կայքագիր իր անունով, երբ մայրիկը նրա կնոջն ու իր սիրելիին որպես օժիտ գնեց Ալեքսեևկա գյուղակը»։

Պ. Ի. Բարտենևը ծնվել է Կորոլևշչինա գյուղում (ներկայում՝ Գրյազի քաղաքի ծայրամասը, Բայրոգա գետի ափին), որտեղ ընտանիքն անցկացնում էր ամռան ամիսները, իսկ ձմռանը նրանք ապրում էին Լիպեցկում։ Նրա ավագ եղբայրը՝ Միխայիլը, որ իրենից մեծ էր երեք տարով, 1849 թվականին ավարտել է Պետերբուրգի 2-րդ կատեդային կորպուսը։

Պյոտր Բարտենևը ոսկե մեդալով ավարտել է Ռյազանի գիմնազիան (1847) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի բանասիրական բաժինը (1851)։ Ուսանողության տարիներին նա կազմել է «Հին ռուսական տարեգրությունների լեզվի բառարանը» (ռուս.՝ «Словарь языка древних русских летописей»), նախապատրաստել «Նեստորովյան տարեգրության լեզվի և վանկի մասին զեկույցը» (ռուս.՝ «Рассуждение о языке и слоге Несторовой летописи») զեկույցը և կատարել թարգմանություններ տարբեր լեզուներից։

1856 թվականին թագավոր Ալեքսեյ Միխայլովիչի նամակների հավաքածուի հրապարակումից հետո մտերմացել է առավել հայտնի սլավոնաֆիլների, հատկապես Ակսակովների հետ։ 1859-1873 թվականներին նա ղեկավարել է Չերտկովի անվան գրադարանը։ Պատմական հարցերի շուրջ նա խորհուրդներ է տվել Լև Տոլստոյին «Պատերազմ և խաղաղություն» վեպը գրելու ժամանակ։

Համագործակցել է մոսկովյան ամսագրերի հետ, հրապարակել է մի շարք հոդվածներ, այնուհետև մենագրություններ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինին։ Գրի է առել Պուշկինի մասին ժամանակակիցների պատմությունները, որոնք ներկայում համարվում են սկզբնաղբյուր։ Պավել Անենկովի հետ մասին համարվում է պուշկինագիտության հիմնադիրը։

1863 թվականից Բարտենևը հրապարակել է ««Русский архив»» ամսագիրը, որում տպագրվում էին պատմական և գրական-կենսագրական նյութեր։ Ի լրումն այդ հրատարակությանը տպագրվել են «Осмнадцатый век» (1868-1869) և «Девятнадцатый век» (1872) փաստաթղթերի հավաքածուները, ինչպես նաև իշխան Մ. Ս. Վորոնցովի արխիվի 40 հատորները։

Իր կյանքի վերջում Բարտենևը զբաղեցրել է ծայրահեղ աջակողմյան դիրք, միացել Ռուս մարդկանց միությանը[2]։ Պյոտր Բարտենևը մահացել է 1912 թվականի հոկտեմբերի 22-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 4) Մոսկվայում[3]։ Թաղված է Մոսկվայի Նովոալեքսեևյան վանքի գերեզմանոցում[3]։ «Русский архив»-ի հրատարակությունը շարունակել է նրա թոռը՝ Պ. Ս. Բարտենևը։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականի սեպտեմբերին Պյոտր Բարտենևն ամուսնացել է Սոֆյա Դանիլովնա Շպիգոցկայայի հետ (1843-1920), որ Վորոնեժի պաշտոնաթող մայորի դուստր էր։ Բարտենևերը ընտանիքը մեծ էր․ որդիիները՝ Յուրի (1866-1908), Սերգեյ (1863-1930, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ Նիկոլաևյան ինստիտուտում, Ն․ Ս․ Բարտենևի հայրը), Վասիլի, Ալեքսանդր, Մարկ, Կիրիլ, Ֆեոդոր, դուստրերը՝ Նատալյա, Նադեժդա, Տատյանա, Ելենա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пушкин в Южной России, М., 1862, 2 изд., 1914.
  • Рассказы о Пушкине, записанные со слов его друзей П. И. Бартеневым в 1851—1860 годах, Л., 1925.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Андрей Иванов. «Смерти я не страшусь».
  3. 3,0 3,1 «Домовой храм». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бартенев, Петр Иванович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Краткая литературная энциклопедия. В 9-ти томах. — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1. — С. 462-463.
  • Зайцев А. Д. Пётр Иванович Бартенев / Предисловие С. О. Шмидта. — М.: Московский рабочий, 1989. — 176 с. — (История Москвы: портреты и судьбы). — 39 000 экз. — ISBN 5-239-00167-7
  • Бартенев П. И. Воспоминания // Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Альманах. — М.: Студия ТРИТЭ: Рос. Архив, 1994. — [Т.] 1. — С. 47—95.
  • Шикман А. П. Деятели отечественной истории: Биографический справочник. — М.: АСТ, 1997. — ISBN 5-15-000087-6, ISBN 5-15-000089-2
  • Зайцев А. Д. Пётр Иванович Бартенев и журнал «Русский архив» / А. Д. Зайцев; Археографическая комиссия РАН. — М.: АО «Московские учебники и Картолитография», 2001. — 280 с. — 2 000 экз. — ISBN 5-7853-0149-0 (в пер.)
  • Бартенев // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — Т. IV. — С. 367—368. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9.
  • Ахметьева Н. П., Ахметьев М. А. Издатель журнала «Русский архив» Пётр Иванович Бартенев, его предки и потомки. Липецк : Липецкое обл. краеведч. о-во, 2010. 223 с. (Записки Липецкого областного краеведческого общества; Вып. 8)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բարտենև» հոդվածին։