Պիկո Ռիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պիկո Ռիվերա
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1958 թ.
Մակերես23,003469 կմ², 23,003307 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն62 088 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ562
Փոստային դասիչ90660–90662 և 90660
Պաշտոնական կայքci.pico-rivera.ca.us(անգլ.)
Պիկո Ռիվերա (ԱՄՆ)##
Պիկո Ռիվերա (ԱՄՆ)

Պիկո Ռիվերա, քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավ-արևելյան մասում։ Քաղաքը մոտավորապես 11 մղոն (18 կմ) հեռավորության վրա է Լոս Անջելեսից, Լոս Անջելեսի ծայր արևելյան ավազանում և Սան Գաբրիելի Հովիտ անունով հայտնի վայրի ծայր հարավում։ Լոս Անջելեսի և Լոնգ Բիչի նավահանգիստները, ինչպես նաև` Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանը բավականին մոտ են։ Ըստ 2010 թվականի ԱՄՆ մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 62.942 մարդ[2]։ 2014 թվականի ապրիլի 21-ին Պիկո Ռիվերայի քաղաքային խորհրդի ընդունած բանաձևի համաձայն Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքն ու Պիկո Ռիվերան հռչակվել են բարեկամ քաղաքներ[3]։

Պատմություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկո Ռիվերայի հանրային գրադարանը մինչև վերակառուցումը

Պիկո Ռիվերան հիմնադրվել է 1958 թվականին, Պիկո և Ռիվերա համայնքների միավորումից։ Գտնվելով Ռիո Հոնդո և Սան Գաբրիել գետերի միջև` տարածքը շատ հարմար է գյուղատնտեսության զարգացման համար, բայց Երկրորդ Աշխարհամարտի ավարտին տների աճող պահանջարկը այն գրավիչ վայր է դարձնում նոր շինարարության համար։ 1950-ականներից սկսած այն դարձել է բնակվայար ու արդյունաբերական կենտրոն։ Երկար տարիներ այստեղ եղել է Ֆորդ ընկերության ներկայացուցչություն[4]։ 1958 թվականի հունվարին ընտրողների 56 տոկոսը քվերակել են միավորման համար։ Նրանք հաստատել են խորհուրդների կառավարման համակարգ և Պիկո Ռիվերա անունը հաստատվել է նոր քաղաքի համար։ 24 թեկնածուներից ընտվել են հինգ քաղաքացիներ` Քաղաքային առաջին խորհրդի կազմի համար։ Պիկո Ռիվերան պաշտոնապես դարձել է Լոս Անջելես շրջանի 61-րդ քաղաքը։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պիկո Ռիվերայի սպորտային համալիրը, որտեղ կազմակերպվում են համերգներ և այլ սպորտային միջոցառումներ[5]։

Զբոսայգիներ և հանգստյան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա ինը զբոսայգի և խաղահրապարակ, որոնցից են Սմիթ Փարքը Ռոսմադ բուլվարում, Ռիվերա Փարքը, Պիկո Փարքը, Ռիո Վիսթա Փարքը և Սթրիմ Լենդ Փարքը։ Քաղաքում 120 ակր հողատարարածք տրամադրված է հանգստյան գոտիներին[6]։ Քաղաքում կա 18 մարզադաշտ, երկու սպորտդահլիճ և չորս քաղաքային կենտրոն, ինը գոլֆի ակումբ, ջրային մարզումների կենտրոն[7]։

Պիկո Ռիվերայի գոլֆի քաղաքային ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին կառուցվել է Պիկո Ռիվերայի քաղաքային գոլֆի ակումբը, որը ժամանցի վայր է ոչ միայն քաղաքի գոլֆի սիրահարների, այլև` հարևան համայնքների համար։ Ակումբն ունի 1.504 յարդ տարածք։ Լուսավորությունը թույլ է տալիս այստեղ գոլֆ խաղալ մինչև ժամը 10:00-ը[7]:

Մեծ կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկո Ռիվերայի Կոնգրեսի ներկայացուցիչ Գրեյս Նապոլիտանոն դրամահավաքների օգնությամբ սկսել է նոր մեծ կենտրոնի կառուցումը, որի մեջ ներառվում է 16 համակարգիչներով լաբորատորիա և ժամանակակից պարի սենյակ։ ԱՄՆ Քաղաքային զարգացման բաժինը 350.000 ԱՄՆ դոլար է ներդրել քաղաքի 20-ամյա կենտրոնը նորացնելու համար, ինչը Նապոլիտանոն ներկայացրել է որպես «հարկերի ճիշտ օգտագործման օրինակ»։ Կենտրոնի ֆիտնեսի սենյակն ունի վարժությունների 18 սարքավորումներ, ավելորդ քաշից ազատվելու համալիր սարքավորում և 40 դյույմանոց 2 հեռուստաէկրան։ Պարասենյակն ունի հայելիներով պատված պատ և ձայնային համակարգ։ Բիլիարդի սենյակը, որը մեծ կենտրոնի ամենահայտնի բաժիններից է, տեղակայված է ավելի մեծ հատվածում։ Այն ունի չորս նոր սեղան[8]։ Պիկո Ռիվերա կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի 08:00-17:00 և 08:15:00 ուրբաթ օրերին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկո Ռիվերան գտնվում է 33°59′20″ հս․ լ. 118°05′21″ ամ. ե.HGЯO (33.989013, -118.089121) կոորդինատներում[9]։ Այն հարավ-արևմուտքում սահմանակից է Դաունիին, հարավ-արևելքում` Սանտա Ֆե Սփրինգսին, արևելքում` Վիթըրին, հյուսիս-արևելքում` Ինդասթրիին, հյուսիս-արևմուտքում` Մոնթեբելոյին և արևմուտքում` Քոմերսին։ Քաղաքի կենտրոնով է անցնում Կալիֆորնիայի պետական 19-րդ մայրուղին, իսկ քաղաքի հարավարևելյան ծայրով է անցնում ներպետական 605-րդ մայրուղին։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 23.000 կմ քառակուսի։ Դրանից 21.485 կմ քառակուսին ցամաք է, իսկ 1.518 կմ քառակուսին կամ 6 տոկոսը` ջրային տարածք։ Պիկո Ռիվերան եղել է 2010 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած 4.4 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի էպիկենտրոն։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2013 թվականներին Պիկո Ռիվերայում ընտանիքի միջին եկամուտը կազմել է 57.550 ԱՄՆ դոլար, բնակչության 13 տոկոսն ապրել է աղքատության ներքին շեմից ավելի վատ պայմաններում։

2010 թվականի մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ 2010 թվականի մարդահամարի[10] տվյալների Պիկո Ռիվերայի բնակչությունը կազմում է 62.942 մարդ։ Բնակեցվածության խտությունը կազմում է 7.086 մարդ մեկ մղոնի վրա։ Ռասայական կազմն ունեցել է հետևյալ պատկերը.

  • սպիտակամորթներ-37.411 (59.4%)
  • աֆրոամերիկացիներ-602 (1.0%)
  • բնիկ ամերիկացիներ-871 (1.4%)
  • ասիացիներ-1,614 (2.6%)
  • պոլինեզիացիներ-42 (0.1%)
  • այլ ռասաներ-20,069 (31.9%)
  • երկու և ավելի ռասաների պատկանող-2,333 (3.7%):

Բնակչության 91.2 տոկոսը կազմում են տարբեր ռասաների իսպանախոս մարդիկ։ Ըստ մարդահամարի տվյալների, 62.488 մարդ ապրում է ընտանիքներում, 39 հոգի` ոչ ինստիտուցիոնալ կեցության ձևերով։

Բնակչության տարիքային կազմը բաշխվել է հետևյալ կերպ.

  • մինչև 18 տարեկան-26.7 % կամ 16.792 մարդ,
  • 18-24 տարեկան-11.1% կամ 6.917 մարդ,
  • 25-44 տարեկան-27.4% կամ 17,225 մարդ,
  • 45-64 տարեկան-22.8% կամ 14,323 մարդ,
  • 65 տարեկանից բարձր-12.1% կամ 7,631 մարդ։
  • Բնակչության միջին տարիքը կազմում է 34 տարեկանը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկո Ռիվերան գտնվում է Կալիֆորնիայի 32-րդ օրենսդրական շրջանում և ներկայացված է դեմկորատ Թոնի Մենդոզայի կողմից[11]։ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատում Պիկո Ռիվերան 38-րդ օրենսդրական շրջանում է[8]։ Լոս Անջելեսի ոստիկանական բաժինը հսկում է Պիկո Ռիվերայի կայարանը[12]։

Քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի տվյալներով քաղաքի ղեկավար խորհուրդը կազմված է քաղաքապետ Բրենթ Թերսերոյից, տեղակալ Թեմ Ջերգըրի Սալսիդոյից և խորհրդի անդամներ Դեյվիդ Արմենթայից ու Գուստավո Քամաչոյից։ Քաղաքը ղեկավարվում է խորհրդի կողմից։ Քաղաքապետը փոխվում է խորհրդի կողմից ամեն տարի[13]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն սպասարկում են Էլ Ռանչո և Մոնտեբելո դպրոցական թաղամասերի կողմից, Լոս Անջելեսի մոտակա համալսարանական և քոլեջների համակարգի հետ մեկտեղ, որոնք ապահովում են բարձրագույն կրթություն։ Շատ աշակերտներ հաճախում են Էլ Ռանչո դպրոց։

Պիկո Ռիվերայում է գտնվում հայկական Մեսրոպյան դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «City of Pico Rivera|». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2002 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Քարվաճառն ու Քալիֆորնիայի Պիկո Ռիվերան բարեկամ քաղաքներ են դարձել
  4. Choose LA County | Los Angeles County Economic Development Corporation
  5. «City of Pico Rivera | YOUR SEARCH RESULTS». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «City Of Pico Rivera | City Departments: Parks And Recreation». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 «Officials unveil newly renovated Pico Rivera Senior Center - SGVTribune.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  10. «2010 Census Interactive Population Search: CA - Pico Rivera city». U.S. Census Bureau. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  11. «Statewide Database». UC Regents. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. "Pico Rivera Station Արխիվացված 2010-01-13 Wayback Machine." Los Angeles County Sheriff's Department. Retrieved on January 21, 2010
  13. Whittier Daily News article December 14, 2011: "Pico Rivera officials sworn in"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկո Ռիվերա» հոդվածին։