Պիետրո Մանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետրո Մանի
Ծնվել էհոկտեմբերի 21, 1817(1817-10-21)[1] կամ հոկտեմբերի 21, 1816(1816-10-21)[2]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1877(1877-01-09)[3] կամ հունվարի 10, 1877(1877-01-10)[3][2]
Վախճանի վայրըՄիլան, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
 Pietro Magni Վիքիպահեստում

Պիետրո Մանի (իտալ.՝ Pietro Magni, հոկտեմբերի 21, 1817(1817-10-21)[1] կամ հոկտեմբերի 21, 1816(1816-10-21)[2], Միլան, Ավստրիական կայսրություն - հունվարի 9, 1877(1877-01-09)[3] կամ հունվարի 10, 1877(1877-01-10)[3][2], Միլան, Իտալիայի թագավորություն), իտալացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Մանին ծնվել է Միլանում 1817 թվականին։ Սովորել է Բրերա ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է Աբբոնդիո Սանջորջիոյի արվեստանոց։ Նրա հետագա ստեղծագործական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել քանդակագործ Լորենցո Բարտոլինին, ում աշխատանքներն առաջին անգամ տեսել է 1837 թվականին։ Մանին մեկնել է սովորելու Հռոմում։ 1849 թվականին միացել է Ջուզեպպե Գարիբալդիին։ 1850 թվականին ստեղծել է իր առաջին նշանակալի աշխատանքը՝ «Դավիթը պարսատիկով», որը 1855 թվականին ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ 1860 թվականից քանդակագործության դասեր է տվել Բրերա ակադեմիայում։

Մահացել է Միլանում 1877 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիի հայտնի ստեղծագործություններից են «Ընթերցող աղջիկը» քանդակը (իտալ.՝ La lettrice, 1856), որը գտնվում է Միլանի Ժամանակակից արվեստի պատկերասրահում[4], իսկ կրկնօրինակները տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Աժուդայի ազգային պալատում (Լիսաբոն), Միլանի Լա Սկալա հրապարակում գտնվող Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը (ավարտել է 1872 թվականին), Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի քանդակները, այլաբանական քանդակների խումբ «Il taglio dell'istmo di Suez» (1863, նախկինում Տրիեստի Revoltella թանգարան), բազմաթիվ մարմարյա խմբաքանդակներ։ 1860 թվականին արձաններ է ստեղծել Միլանի տաճարի համար՝ Հուստինոս Փիլիսոփայի արձան (1863)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Magni M. Magni, Pietro // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T053150
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dizionario Biografico degli Italiani — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rivista Minima — 1877.
  4. «Pietro Magni - The Reading Girl / La Lettrice, 1856» (իտալերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]