Պերիկլես Ռոդակիս
Պերիկլես Ռոդակիս հուն․՝ Περικλής Ροδάκης | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Lykouria |
Վախճանվել է | ապրիլի 14, 2013 |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Հունաստան |
Պերիկլես Ռոդակիս (հուն․՝ Περικλής Ροδάκης, 1923, Lykouria - ապրիլի 14, 2013), հույն գրող, թարգմանիչ, պատմաբան, հասարակական գործիչ։
1941-1944 թվականներին մասնակցել է Հունաստանի Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո հալածվել է իշխող վարչակարգերի կողմից, բազմիցս բանտարկվել։ Հունարեն է թարգմանել Էրենբուրգի «Իններորդ ալիքը» վեպը, Վիկտոր Հյուգոյի, Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործություններից, ասուրաբաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը, Համմուրաբիի օրենսգիրքը, տարբեր բնույթի գիտաշխատություններ։ Ռոդակիսը Հունաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է «Հասարակագիտական և տնտեսական բառարան»-ի հրատարակության աշխատանքներին։ Եղել է «Հիդրիա Հունական և համաշխարհային մեծ հանրագիտարանի» գլխավոր խմբագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |