Պետրոս I-ի հուշարձան (Ազով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I-ի հուշարձան
Պետրոս I-ի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌոստովի մարզ և Ազով
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Памятник Петру I в Азове

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), կայսր Պետրոս I-ի հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 1996 թվականին Պետրովսկի բուլվարի սկզբնամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրելու գաղափարն առաջացել է 1947 թվականին։ Այն ժամանակ Ազովի գլխավոր հատակագիծը մշակող ճարտարապետները մտադվել էին Պետրոս I-ի հուշարձանը տեղադրել քաղաքի Շուկայական հրապարակում (այժմ` III Ինտերնացիոնալի հրապարակ)։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1996 թվականի հուլիսի 19-ին, Ռուսաստանի նավատորմի 300-ամյակի տոնակատարության ժամանակ։ Հուշարձանը տեղադրվել է Պետրովսկի բուլվարի սկզբնամասում` Մոսկովյան փողոցի առջև։

Հուշարձանի վրա աշխատել է ստեղծագործական խումբ` ՌԴ վաստակավոր նկարիչ, ակադեմիկոս Օլեգ Կոմովի ղեկավարությամբ։ Հեղինակային խմբի կազմում աշխատել են Կոմովի կինը` Նինա Իվանովնան, քաղաքի գլխավոր ճարտարապետ Վ. Ֆոմենկոն։ Օլեգ Կոմովը մահացել է 1995 թվականին, և Պետրոս I-ի արձանի մոդելը ստեղծելու աշխատանքը շարունակել է նրա աշակերտը` ՌԴ վաստակավոր նկարիչ Անդրեյ Կովալչուկը։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսի բրոնզե քանդակը ձուլվել է Միտիշչիի գեղարվեստական ձուլման գործարանում։ Հուշարձանի քանդակի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստած է գրանիտի ամբողջական կտորից, որը Ազով է բերվել Ուկրաինայից։ Պատվանդանի բարձրությունը 2 մետր է։ Թուջե հրանոթը ձուլվել է ըստ գլխավոր ճարտարապետի էսքիզների` «Դոնպրեսմաշ» գործարանում։

Հուշարձանի նախագծի ընդհանուր արժեքը պատրաստման տարում կազմել է մոտ 700 մլն չդենոմինացված ռուբլի։ Հուշարձանը կառուցելու միջոցների մի մասը վճարել են քաղաքի գործարարները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Կոմովը Պետրոս I կայսրին պատկերել է որպես ազգային հերոս-զորավարի։ Նա մեկ ձեռքով հենվում է հրասանդին, նրա հայացքն ուղղված է դեպի հեռուն։ Պետրոս ցարը պատկերված է երիտասարդ տարիներին, երբ նրա զորքերը երկու շաբաթ գնդակոծում էին Ազովը։ Ցարն այդ ժամանակ մոտ 22 տարեկան էր։ Նրա հայացքն ուղղված է ամրոցի կողմը։ Ցարը պատկերված է անփորձ, բայց նպատակասլաց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колесник, В. История творит нас, мы творим историю: об истории создания памятника Петру I //В. Колесник //Азовская неделя. – 2001. – 2 августа. – С. 3.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]