Պեսետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեսետ
Peseta
1992 թվականի 1000 պեսետ 100 պեսետ
1992 թվականի 1000 պեսետ 100 պեսետ
Երկիր Իսպանիա
Պաշտոնական
օգտագործում
Անդորրա
Կենտրոնական բանկ Իսպանական բանկ
Վեբ-կայք www.bde.es
1 EUR = 1 EUR=166,4 ESP

Պեսետա (իսպ.՝ peseta), Իսպանիայի դրամական արժույթը 1869-2002 թվականներին։ Ֆրանսիական ֆրանկի հետ հավասար նա եղել է նաև Անդորրայի արժույթը։ Պեսետան բաժանվում է 100 սենտիմոյի և 4 ռեալի, բայց այդ արժույթները շրջանառությունից դուրս են եկել 1970-ական թվականներին։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ծագում է կատալաներեն «peceta» բառից, որը նշանակում է «Փոքրիկ կտոր», այսինքն, «peça» բառը և փոքրացնող «-eta»[1] վերջածանցից։ Նա նաև նման է այլ՝ արդեն գործող «песо», արժույթի փոքրացված անվանմանը, որը ստացել է իր անվանումը զանգվածի միավորից դա նաև ասոցացվում է այլ արժույթների, օրինակ բրիտանական ֆունտ։ Նաև օգտագործվում է Պուերտո Ռիկո որպես քառորդ դոլար արժողությամբ մետաղադրամ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսետան շրջանառության մեջ է մտցվել 1869 թվականին, երբ Իսպանիան դարձավ լատինական արժույթի խորհրդի անդամ։ Իսպանիայի օրենքը 1864 թվականի հունիսի 26-ից հայտարարեց լատինական արժույթի խորհրդին միանալու մասին (1865 թվականից սկսված)։ Պեսետան փոխարինեց էսկուդոյին 2½ պեսետան = 1 էսկուդո հարաբերությամբ։ 20-րդ դարի քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակը ցրեց խորհուրդը, բայց պաշտոնապես այն դադարել է գոյություն ունենալ 1927 թվականին։ 1959 թվականին Իսպանիան արհեստականորեն միացրեց ամերիկական դոլարին 60 պեսետ = 1 դոլար հարաբերությամբ, իսկ 1967 թվականին անգլիական ֆունտից հետո արժեզրկվեց նաև պեսետը. արդյունքում հաստատվեց 168 պեսետ = 1 ֆունտ հարաբերություն։ 1999 թվականին փոխարինվել է եվրոյով՝ 1 եվրո = 166,386 պեսետ։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 և 1870 թվականներին շրջանառության մեջ են մտել 1, 2, 5, 10 և 50 սենտիմո և 1, 2, և 5 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 50 սենտիմո, 1 և 2 պեսետները ձուլված են 835 որակի արծաթից, իսկ հինգ պեսետը 900 որակի արծաթից։ Ոսկե մետաղադրամները 25 պեսետ արժողությամբ շրջանառության մեջ են մտել 1876 թվականին։ 1897 թվականին կատարվել է 100 պեսետ արժողությամբ ոսկե մետաղադրամների մեկանգամյա թողարկում։ Ոսկե մետաղադրամների թողարկումը կանգնեցվել է 1904 թվականին, իսկ նրանցից հետո նաև արծաթե մետաղադրամների 1910 թվականին։ Վերջին բրոնզից մետաղադրամները թողարկվել են 1912 թվականին։ Մետաղադրամների թողարկումը շարունակվել է 1925 թվականին պղինձ-նիկելային 25 սենտիմոյի շրջանառմամբ 1926 թվականին կատարվել է 50 սենտիմո արժողությամբ մետաղադրամների վերջին թողարկումը։ 1934 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետությունը թողարկեց 25,50 սենտիմո և 1 պեսետ արժողությամբ մետաղադրամներ։ 25 սենտիմոն և արծաթային 1 պեսետան նույն բաղադրության և չափսի են, ինչ որ ավելի հին թագավորության մետաղադրամները այն տարբերությամբ, որ 50 սենտիմոն ձուլվել է պղնձից։ 1935 թվականին շրջանառության մեջ են մտել երկաթե 5 սենտիմոները, լատունային 1 պեսետի հետ։ 1938 թվականի վերջին թողարկումը ներառում է կենտրոնում անցքով 25 սենտիմո արժողությամբ մետաղադրամներ։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ մետաղադրամների արտադրությամբ զբաղվում էին ինչպես պետական, այնպես էլ ազգային բանակները։

Շրջան Անվանական գին
Կասալյա դե լա Սիեռա 10 սենտիմո
Արաալ 50 սենտիմո, 1, 2 պեսետ
Լորա դել Ռիո 25 սենտիմո
Մարչենա 25 սենտիմո
Լա Պուեբլա դե Կասալյա 10, 25 սենտիմո

1937 թվականին հանրապետականների կողմից դրոշված են հետևյալ թողարկումները

Շրջան Անվանական արժեք
Արենիս դե Մար 50 սենտիմո, 1 պեսետ
Աստուրիա և Լեոն 50 սենտիմո, 1, 2 պեսետ
Բասկերի Երկիր 1, 2 պեսետ
Իբի 25 սենտիմո, 1 պեսետ
Լ'Ամելյա դե Մար 25, 50 սենտիմո, 1 պեսետ
Մենորկա 5, 10, 25 սենտիմո, 1, 2½ պեսետ
Նուլիես 5, 10, 25, 50 սենտիմո, 1 պեսետ
Օլոտ 10 սենտիմո
Սանտանդեր, Պալենսիա և Բուրգոս 50 սենտիմո, 1 պեսետ
Segarra de Gaià 1 պեսետ

Ազգայնականները իրենց առաջին մետաղադրամը թողարկել են 1937 թվականին

Պատկեր արժեքը նյութը տրամագիծ
(մմ)
զանգված
(գ)
Թողարկման
տարին
1 պեսետ Այլումին 14,00 0,55 1989—2001
5 պեսետ Բռոնզ-այլումին 17,50 3,00 1989-1992; 1998; 2000—2001
10 պեսետ պղինձ-նիկել 18,50 4,00 1992; 1998—2001
25 պեսետ Բռոնզ-այլումին 19,50 4,25 2000-2001
50 պեսետ պղինձ-նիկել 20,50 5,60 1998-2001
100 պեսետ Բռոնզ-այլումին 24,50 9,25 1992; 1998—2001
200 պեսետ պղինձ-նիկել 25,50 10,50 1990; 1998—2001
500 պեսետ Բռոնզ-այլումին 28,00 12,00 1993-2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Возможное происхождение в каталанском словаре (англ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]