Պեկլեի թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեկլեի թիվ, նմանության հայտանիշ կոնվեկտիվ ջերմափոխանակության պրոցեսների համար (Ре)։ Կոչվել է ֆրանսիացի ֆիզիկոս Պեկլեի (J․ C․ Peclet) անունով։ Պեկլեի թիվը բնութագրում է հեղուկի հոսքում ջերմության փոխանցման կոնվեկտիվ և մոլեկուլային պրոցեսների միջև եղած կապը։ Ռեյնուդսի թվի (Re) և Պրանդայի թվի (Pr) հետ Պեկլեի թիվը կապված է Pe=Re*Pr առնչությամբ։