Պարզ մեխանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզ մեխանիզմների աղյուսակ Ցիկլոպեդիայից[1], 1728 թվական։

Պարզ մեխանիզմ, հարմարանք է, որն օգտագործվում է ուժի մոդուլի կամ ուղղության փոփոխության համար։ Իրենից ներկայացնում է ավելի բարդ մեխանիզմների պարզ դետալներ։ Պարզ մեխանիզմներից մի քանիսը հայտնի են մարդուն խոր հնադարից։

Պարզ մեխանիզմների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյան մեծացմանը զուգընթաց փոքրանում է ուժի շահումը
  • Թեք հարթություն — հորիզոնական հարթության վրա սուր անկյան տակ դրված հարթություն։Եթե անտեսենք շփումը թեք հարթության մակերևույթի և բեռի միջև, ապա թեք հարթությամբ բեռի բարձրացման ժամանակ ավելի փոքր ուժ գործադրելով, քան բեռի ծանրության ուժն է, կարելի է բարձրացնել բեռը։
Սեպի աշխատանքի մեխանիզմը։
  • Սեպ — մեծացնում է ճնշումը ուժն ուղղելով ավելի փոքր մակերեսի վրա։ Սեպի առաջացրած` դեպի տարբեր կողմեր ուղղված հզոր ուժերն օգտագործում են բոլոր կտրող-ծակող գործիքներում (մեխ, ասեղ, մկրատ, դանակ, սուր, նիզակ և այլն)։Ինչքան սեպը սուր է,այնքան ուժի մեջ շահումը մեծ է։
Պտուտակ
  • Պտուտակը պարզ մեխանիզմ է, որի պարուրակը գլանի շուրջը բազմաթիվ անգամներ փաթաթած թեք հարթություն է։ Այլ պարզ մեխանիզմների նման պտուտակն էլ կարող է փոփոխել ուժի ուղղությունը և մեծությունը:Պտուտակը, հիրավի, ամենատարածված պարզ մեխանիզմն է կենցաղում, արդյունաբերության մեջ և տեխնիկայում։ Մի դեպքում այն տարբեր մարմիններ ամրացնելու դեր է կատարում, մեկ այլ դեպքում պտտական շարժումը փոխակերպում է համընթացի, բեռ է բարձրացնում, ինքնաթիռների ու նավերի շարժիչների քարշի ուժն է ստեղծում և այլն։
Հավասարակշռության մեջ գտնվող լծակի սխեման
  • Լծակ՝ նկարագրվել է Արքիմեդի կողմից։ Օգտագործվում է բեռների բարձրացման համար, անջատիչներում, շոգեմեքենաներում, ներքին այրման շարժիչներում։Երբ երկու ուժերի ազդեցության տակ հավասարակշռության մեջ գտնվող լծակը պտտվում է հենարանի շուրջը , փոքր ուժի կիրառման կետն ավելի մեծ ճանապարհ է անցնում, քան մեծ ուժինը։ Չափելով այդ ճանապարհները՝ ստանում ենք, որ դրանք հակադարձ համեմատական են ուժերի մոդուլներին. S2/S1=F1/F2, կամ F1⋅S1=F2⋅S2
  • Ճախարակ կոչվում է փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտե կապի մեջ ամրացված առանցքի շուրջը։Ճախարակը լինում է 2 տեսակի՝շարժական և անշարժ։Անշարժ ճախարակը շահում չի տալիս։Իսկ շարժականը 2 անգամ շահում է տալիս։
  • Ոլորանն, ըստ էության, իրար միացված տարբեր շառավիղներով անիվներից կազմված համակարգ է, որը պտտվում է սևեռված առանցքի շուրջը։ Այն գործում է ինչպեսին սեռի լծակ, ուստի, կախված այն բանից, թե որտեղ են կիրառված ճիգն ու բեռը, կարող է շահում տալ ինչպես ուժի, այնպես էլ արագության մեջ։ Լծակի հենման կետը սևեռված առանցքն է։ Բեռի և ճիգի բազուկները համապատասխան անիվների շառավիղներն են։ Դրանց հարաբերությունն էլ հավասար է ոլորանի տված շահումին։ Ուժի մեջ շահում տվող ոլորանի օրինակ է սովորական պտուտակահանը, իսկ արագության մեջ՝ մթերք կտրատող սղոցը։ Պարզագույն ոլորանը, որը կազմված է թմբուկից և նրան ամրացված բռնակից, հայտնագործվել է խոր հնադարում։ Առավել հաճախ այն օգտագործվել է ջրհորից ջուրը վեր բարձրացնելու համար։
Колесо древней повозки
  • Անիվը հայտագործվել է մ.թ.ա. 3500 – 1000 թթ, այն տարածքներում, որտեղ ապրել են զարգացած քաղաքակրթություններ։ Օրինակ՝ Մեսապատամիի Կիշ քաղաքում հայտնաբերվել են երկանիվ և քառանիվ փոխադրամիջոցներ, իսկ այդ քաղաքակրթությունը հատնի էր իր մետաղագործությամբ, առևտրով, տնտեսությամբ։ Անիվի նախահայրը համարվում է գլորվող գերանը։ Մարդիկ գերաններ են վերցրել, գլորել և հետևել են նրա շարժմանը։ Մարդիկ հասկացել են, որ բեռը չի կարելի դնել եզրերում, այլ մեջտեղում։ Այդ գերանի այն մասը, որտեղ բեռ էին դնում, սկսել է մաշվել և մի բարակ ձող է դարձել։ Հետագայում մարդիկ սկսել են երկու մեծ հաստ կլոր փայտ կպցնել մի երկար ձողի, և այդպես ստեղծվել է անիվը։ Եթե մարդիկ դա արել են երկու դարի ընթացքում, ապա դա արդեն ասում է, որ նրանք ավելի զարգացած են եղել, քան մենք։ Ամեն ինչ սկսեց ավելի արագ զարգանալ։ Մարդիկ երբ գերանից անիվները պատրաստեցին, չէին կարողանում շրջադարձի ժամանակ այն կառավարել, և դրա պառճառով էլ կամ բեռն էր ընկնում, կամ սարքն էր ջարդվում։ Մարդիկ սկսեցին ավելի մտածել և մի այսպիսի բան մտածեցին։ Նրանք մտածեցին ավելի մեծացնել այդ ծակերը և դրանց մեջ յուղ լցնել, իսկ հետո սկսեցին ձիերին կամ այլ կենդանիներին լծել։ Մարդիկ անիվը սկսեցին օգտագործել ուրիշ բնագավառներում։ Հռոմեացիները, որ ունեին ծով, ջրային անիվ ստեղծեցին։ Անիվի օգնությամբ իլիկը և հողմաղացը մարդիկ ստեղծեցին[2]։
  • Մխոց, մեքենայի կամ սարքի շարժական դետալ, որը կիպ փակում է գլանի լայնական հատվածքը և շարժվում նրա առանցքին զուգահեռ։ Մխոցավոր մեքենաներում և մեխանիզմներում այն ծառայում է մեխանիկական էներգիան հեղուկի (գազի) ճնշման Էներգիայի կամ հակառակը փոխակերպելու համար։ Երկտակտ ներքին այրման շարժիչներում կատարում է նաև գազաբաշխման ֆունկցիաներ։ Կառուցվածքից, երկարության և տրամագծի հարաբերությունից կախված դրանք լինում են՝ փողավոր, սկավառակավոր, սուզված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Table of Mechanicks, from Ephraim Chambers (1728) Cyclopaedia, A Useful Dictionary of Arts and Sciences, Vol. 2, London, p.528, Plate 11
  2. Колесо изобрели не на Востоке. — Интервью с. н. с. Института истории материальной культуры РАН А. Д. Резепкина газете «Московский комсомолец».