Պաստորալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հովվերգական համերգ»։ Կտավը վերագրվում է Ջորջոնեին կամ Տիցիանին

Պաստորալ (ֆր․ pastorale, < լատ․ pas- toralis — հովվական), երաժշտության մեջ 1 օպերա, մնջախաղ կամ բալետ որոնց սյուժեն կապված է գեղջկական կյանքի իդեալականացված պատկերմանը։ Պաստորալ սկզբնավորվել է գրական Պ-ի ազդեցությամբ։ Մեծ ընդունելություն է գտել XVII-XVIII դդ․, հատկապես՝ իտալիաի և ֆրանսիաի պալատներում։ Պաստորալային օպերաներ են գրել Ք․ Վ․ Դլյուկը, Վ․ Ա․ Մոցարտը, ժ․ Բ․ Լյուլլին, ժ․ Ֆ․ Ռամոն և ուրիշներ։ Երբեմն պաստորալային օպերաներ են ստեղծվում նաև XX դ․։ 2․ Բնության կամ գեղջկական կյանքի տեսարաններ պատկերող վոկալ կամ գործիքային ստեղծագործություն։ Գործիքային պաստորալին բնորոշ է մեղեդու սահուն, հանգիստ շարժումը՝ հաճախ տերցիայով կըրկնապատկված, չափը՝t։tԱյնtկոն- օ օ չերտո գրոսսոյի մաս է կազմել, նաև ստեղծվել որպես ինքնուրույն գործ։ Գործիքային պաստորալներ գրել են Ա․ Վիվալդին, Դ․ Սկարլատտին։ Ֆ․ Կուպերենը, Ս․ Բախը և ուրիշներ։ Սիմֆոնիկ պաստորալները ցիկլային ստեղծագործության մաս են կամ ամբողջական ցիկլեր (Լ․ Բեթհովենի «Պաստորալային սիմֆոնիա»)։ Տես նաև Հովվերգություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաստորալ» հոդվածին։