Պառասիոս Եփեսոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառասիոս Եփեսոսցի
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Վախճանվել էենթդ․ մ.թ.ա. 5-րդ դար
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՀայրEvenor?

Պառասիոս Եփեսոսցի (Παρράιος, ծննդյան և մահվան թվականներն անհայտ), մ․թ․ա․ 5-րդ դարի 2-րդ կեսի հույն նկարիչ։ Ստեղծագործել է Աթենքում։ Պառասիոս Եփեսոսցու աշխատանքները չեն պահպանվել, հայտնի են նկարագրություններով։ Անտիկ հեղինակները բարձր են գնահատել ծավալը եզրագծերով և լուսաստվերով վարպետորեն արտահայտելու, ֆիզիկական տառապանքները (Փիլոկտետեսին պատկերող նկար) և հոգեկան ապրումները (խելագարություն ձևացնող Ոդիսևսին պատկերող նկար) պատկերելու նրա հմտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 135