Պանթեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանթեիզմ կամ համաստվածություն, փիլիսոփայական ուսմունք, որը «աստծուն» նույնացնում է տիեզերքի հետ, համարում է, որ բնությունը, տիեզերքը և աստվածը նույնն են, մեկը մյուսին համարժեք են։

Պանթեիզմի մեջ արտահայտված է այն հայեցակարգը, որ Աստված ավելի լավ հասկացվում է Տիեզերքի հետ միավորմամբ։ Պանթեիստները չեն հավատում անձնավորված Աստծուն կամ Արարիչ Աստծուն։ Չնայած պանթեիզմի մեջ առկա տարբեր ուղղություններին՝ պանթեիզմի կենտրոնական գաղափարները նույնն են՝ Տիեզերքը համապարփակ միասնություն և բնության սրբություն։ Պանթեիզմը մերժում է անտրոպոցենտրիզմը՝ ընդունելով ամբողջ բնության ֆունդամենտալ միասնությունը և բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ստեղծել է անգլիացի մաթեմատիկ և փիլիսոփա Ջոզեֆ Ռաֆսոնը (1697) իր լատիներեն «De Spatio Reali» աշխատությունում, անգլերենում «pantheist» տերմինը կիրառել է իռլանդացի փիլիսոփա Ջոն Թոլանդը իր «Սոֆինիզմը իրական պանթեիստի նկարագրում» («Socinianism Truly Stated, by a pantheist», 1705): Նա իր տեսակետները բացատրել է Լայբնիցին ուղղված նամակում(1710), որում հղում է կատարում «նրանց պանթեիստական գաղափարներին, ովքեր չեն հավատում այլ հավերժ գոյության բացի Տիեզերքից»[1]։ Սակայն նախկինում համաշխարհային պատմության մեջ շատ գրողներ, փիլիսոփայական դպրոցներ և կրոնական ուղություններ հայտնել են նույնանման տեսակետներ։

Նրանց թվում են Հերակլիտը և Անաքսիմանդրոսը, ինչպես նաև Քսենոֆոնը։ Վ․Դիլտեյի կարծիքով, պանթեիստական մոնիզմի առավել տարածված ձևերից Հին Հունաստանում եղել է ստոիցիզմը՝ սկսած Զենոն Կիտիոնացիից ավարտված ուշ ստոիցիզմի զարգացմամբ փիլիսոփա և կայսր Մարկոս Ավրելիոսով[2]։ Մինչքրիստոնեական Հռոմեական կայսրությունում ստոիցիզմը դարձել էր գլխավոր փիլիսոփայական դպրոցներից մեկը։ Հին Չինաստանում Լեո-ցզի և Չժուան-ցզի նախնական դաոսիզմը նույնպես պանթեիստական են։ Նմանատիպ պանթեիստական գաղափարներ հանդիպում են ինդիուզմի մեջ։

Բենեդիկտ Սպինոզա(1665)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Սպինոզա

Արևմուտքում IV և XV դարերի միջև ընկած ժամանակահատվածում, պանթեիզմը անկում էր ապրել և դիտարկվում էր որպես հերետիկոսություն։ Վերածննդի ժամանակշրջանի պանտեիզմին մոտ հայտնի քրիստոնեական աստվածաբանների թվում են Հովհան Սկոտ Էրիուգենաը, Մայստեր Էքհարթ, Նիկոլայ Կուզանսկին։ Առաջին պանթեիստական աշխարհայացքի առաջին բացահայտ արտահայտությունը հանդիպում ենք Ջորդանո Բրունոի մոտ։ Բենեդիկտ Սպինոզաի «Էթիկա» աշխատությունը՝ ավարտված 1675 թվականին, դարձավ գլխավոր աղբյուրը, որի միջոցով պանթեիզմը տարածում գտավ Եվրոպայում(չնայած Սպինոզան ինքը չէր օգտագործում «պանթեիզմ» եզրույթը, նրան համարում են պանթեիզմի առավել կառկառուն ներկայացուցիչ)[3]։

XIX դարի ընթացքում Եվրոպայում պանթեիզմը դիտարկվում էր որպես ապագայի կրոն։ Այն իր վրա սևեռեց այնպիսի մտածողների ուշադրությւոնը ինչպիսիք են Ուիլյամ Վորդսվորթը և Սամուել Քոլրիջը Անգլիայում, Ֆրիդրիխ Շլայերմախերը, Շելինգը, Հեգելը Գերմանիայում, Ուոլթ Ուիթմենը և Ռալֆ Էմերսոնը ԱՄՆ-ում, Լև Տոլստոյը Ռուսաստանում։ Հետագայում պանթեիստական նկրտումներ հանդես են գալիս ամենուրեք, որ փիլիսոփայությունը սկսում է մոտենալ աստվածաբանությանը։ Պանթեիստական գաղափարների տարածման վտանգով պայմանավորված՝ 1864 թվականի դեկտեմբերի 8-ին Պիոս IX Պապը «Syllabus Errorum» աշխատությունում պանթեիզմը անվանեց «մեր ժամանակի կարևորագույն մոլորություն»[4]։

Փիլիսոփայական պանթեիզմի պատմական նշանակությունը կայանում է աշխարհի միասնության գաղափարի զարգացման և երևույթների փոխկապակցվածության մեջ։

Պանթեիզմի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն պանթեիզմի բազմաթիվ ձևեր և դրանց դասակարգման մեխանիզմներ։ Պանթեիզմի բոլոր ձևերում արտահայտված է Տիեզերքի կամ Գլոբալացման պաշտամունքը, ուշադրությունը կենտրոնացվում է բնության վրա՝ որպես հոգևոր և բարոյական կենտրոն։ Պանթեիզմի ձևերը կարելի է դիտարկել և դասակարգել կախված դետերմինիզմի աստիճանից։ Ամերիկացի փիլիսոփա Չարլզ Հարդշորնը օգտագործել է դասական պանթեիզմ տերմինը Սպինոզայի ստոիկական փիլիսոփայության նկարագրման համար[5]։

Առանձնացվում է պանթեիզմի 3 հիմնական ուղղություններ․

  • Մատերիալիստական միաստվածային պանթեիզմ կամ նատուրիալիստական պանթեիզմ, որը մատերիան ընդունում է որպես նախասկիզբ։ Աստված նույնացվում է Բնության կամ Տիեզերքի հետ հետ։ Պատմության մեջ պանթեիզմի այս ձևը ներկայացված են Ջոն Թոլանդի, Էռնստ Հեկկելի, Դեյվիդ Լոուռենսի փիլիսոփայություններում։ Ներկա պահին դրույթը սատարում է «Միջազգային պանթեիստական շարժման» կողմից։
  • Իդեալիստական միաստվածային պանթեիզմը որպես նախասկիզբ ընդունում է իդեալականը։ Այդ ուղղությունը ներկայացվում է հինդուիզմի, բուդդիզմի առանձին ուղղությունների, նաև Դիպակ Չոպրայի մոտ։
  • Պանթեիզմի դուալիստական ձևերում ներկայացվում են և՛ նյութական և՛ իդելական նախասկիզբը։ Ունի բազմաթիվ ժամանակակից տեսակներ, երբեմն կարող է ներառել ռեինկառնացիայի հավատամքը և բնության հետ պառանոռմալ կապը։ Ներկա պահին պանթեիզմի տվյալ ձևը լայնորեն ներկայացված է նոր հեթանոսության մեջ։ Որոշ հետազոտողների կարծիքով, դուալիստական պանթեիզմի տեսակներից մեկն է սպինոզականություն[6]։Սակայն հիմնականում Սպինոզայի պանթեիզմը՝ որպես դասական պանթեիզմ, դիտարկվում է միաստվածական և դետերմինիտական[7]։

Կրոնա-փիլիսոփայական ուղղություններ, որոնք ճանաչում են պանթեիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեիզմը ընդունող մտավորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեիզմի քննադատություն և հերքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Harrison, Elements of Pantheism, 1999
  2. Петруня О. Э. «Методология всеединства и гуманитарное (историческое) познание». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  3. Shoham, Schlomo Giora (2010). To Test the Limits of Our Endurance. Cambridge Scholars. էջ 111. ISBN 1443820687.
  4. Syllabus or Errors 1.1, papalencyclicals.net
  5. Charles Hartshorne and William Reese, ed. (1953). Philosophers Speak of God. Chicago: University of Chicago Press. էջեր 165–210.
  6. «Varieties of pantheism» (անգլերեն). pantheism.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  7. Plumptre, Constance (1879). General sketch of the history of pantheism, Volume 2. London: Samuel Deacon and Co. էջեր 3–5, 8, 29. ISBN 9780766155022.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дильтей, Вильгельм Пантеизм в его историческом развитии в связи с ранними пантеистическими системами // Воззрение на мир и исследование человека со времен Возрождения и Реформации. — Университетская книга, Мосты культуры / Гешарим, 2000.
  • Harrison, Paul, Elements of Pantheism, Element Press, 1999. preview
  • Hunt, John, Pantheism and Christianity, William Isbister Limited, 1884. online
  • Levine, Michael, Pantheism: A Non-Theistic Concept of Deity, Psychology Press, 1994, ISBN 9780415070645
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանթեիզմ» հոդվածին։