Պաբլո Էսկոբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Էսկոբար
իսպ.՝ Pablo Escobar
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրՌիոնեգրա, Անտիոքիա
Մահացել էդեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3][…] (44 տարեկան)
Մահվան վայրՄեդելյին, Անտիոքիա
ԳերեզմանՄեդելյին[4]
Քաղաքացիություն Կոլումբիա
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունթմրաբարոն և քաղաքական գործիչ
ԱմուսինMaría Isabel Santos Caballero?
Զբաղեցրած պաշտոններԿոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ և տնօրեն
ԿուսակցությունԿոլումբիայի լիբերալ կուսակցություն
ԱնդամությունՄեդելյինի կարտել
ԵրեխաներՍեբաստիան Մարոքին և Մանուելա Էսկոբար
Ստորագրություն
Изображение автографа
 Pablo Escobar Վիքիպահեստում

Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիա[5] (իսպ.՝ Pablo Emilio Escobar Gaviria, դեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…], Ռիոնեգրա, Անտիոքիա - դեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3][…], Մեդելյին, Անտիոքիա), կոլումբիացի թմրաբարոն, Մեդելինյան կոկաինային կարտելի առաջնորդ։ Համարվել է պատմության ամենահարուստ հանցագործներից մեկը՝ վաղ 90-ականներին ունենալով շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն[6]։

Կոկաինի առևտրի արդյունաբերություն մուտք է գործել վաղ 1970-ականներին՝ ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչների հետ ձևավորելով Մեդելինյան կարտելը։ Որոշ ժամանակ անց կարողացել է տիրել ԱՄՆ ներմուծվող կոկաինի 80 % մասնաբաժնին[7]։

Համերկրացիների և հատկապես չքավոր խավի շրջանում վայելել է մեծ ժողովրդականություն, հովանավորել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ֆինանսավորել ֆուտբոլային ակումբներ և այլն[8]։

Հանցավոր գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակի մեծ մասը Պաբլոն անցկացնում էր Մեդելինի[9] աղքատ թաղամասերում, որն էլ եղել է իր հանցագործությունների բույնը։

Նա սկսեց այնտեղի գերեզմանոցներից գերեզմանաքարեր գողանալ։ Ջնջելով դրանց գրությունները դրանք վաճառում էր պանամացի դիլլերներին։ Հետո նա սկսում է վաճառել ծխախոտ և մարիխուանա, կեղծում է վիճակախաղի տոմսեր։

Այնուհետև նա ստեղծում է ոչ շատ մեծ խմբավորում և առևանգելով մարդկանց շքեղ ավտոմեքենաները և վաճառելով դրանց մասերը վաստակում էր իր ապրուստը։ Ավելի ուշ նա որոշում է զբաղվել ավազակությամբ։ 1971 թվականին Պաբլոյի մարդիկ առևանգում են կոլումբիացի հայտնի արդյունաբերող Դիեգո Էչավարիուին։ Նրան երկար խոշտանգումներից հետո սպանել են։ Նրանք փորձել են ստանալ փրկագին, բայց անհաջողության են մատնվել, և խեղդելով իրենց զոհին, նրան նետել են աղբարկղը։ Էսկոբարը բացահայտ հայտարարել է, որ ներգրավված է Դիեգոյի սպանության գործի մեջ։ Մեդելինի աղքատ բնակիչները տոնում էին Դիեգոյի և իրենց երախտագիտությունն էին հայտնում Էսկոբարին։

1 տարի հետո 22 տարեկան Պաբլոն դառնում է Մեդելինի ամենահայտնի քրեական հեղինակությունը։ Նրա խմբավորումը շարունակում է աճել, և Պաբլոն որոշում է սկսել նոր քրեական բիզնես, որին պետք է կապված լիներ իր ողջ հետագա կյանքում։

1976 թվականի մարտին Պաբլոն ամուսնանում է 18 տարեկան իր ըներուհու` Մարի Վիկտորիա Էնեո Վեխոյի հետ։ Մեկ ամիս անց ծնվում է նրանց առաջին երեխան՝ Խուան Պաբլոն, իսկ երեք տարի անց նրանց աղջիկը՝ Մանուելան։

Պաբլո Էսկոբարի թմրաբիզնեսը կարճ ժամանակում տարածվում է ամբողջ Հարավային Ամերիկայում։ Նա ԱՄՆ-ում սկսեց զբաղվել թմրանյութի մաքսանենգությամբ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործ աշխարհում Էսկոբարը հասել էր իշխանության գագաթնակետին։ Ավելի ուշ նա ուզում էր ինչ-որ կերպ իր բիզնեսը մտցնել իրավական դաշտ։ Նա իր թեկանծությունը առաջադրել է ընտրություններում, և 32 տարեկանում նա փոխարինում է կոնգրեսմենին Կոլումբիաի կոնկգրեսում։ Մուտք գործելով Կոնգրես, նա երազում էր դառնալ Կոլումբիայի նախագահը։ Դրա հետ մեկ տեղ, գտնվելով Բոգոտայում, նա հասկացավ, որ իր ժողովրդականությունը Մեդելինից այն կողմ չի անցել։ Բոգոտայում իհարկե նրա մասին լսել էին, բայց որպես կասկածելի անձ։

Ամենահայտնի քաղաքական գործիչ Լուիս Կառլոս Գալան միակ թեկնածուն էր նախագահական աթոռի։ Հենց նա էլ առաջին անգամ բացահայտ դատապարտեց նոր կոնգրեսմենի թմրանյութի բիզնեսը։ Մի քանի օր հետո արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիլիան հսկայական արշավ է սկսում այդ բիզնեսի համար ներդրումներ կատարած մարդկանց դեմ։ Արդյունքում 1984 թվականին Պաբլո Էսկոբարին հեռացնում են Կոլումբիայի Կոնգրեսից։ Արդարադատության նախարարի ջանքերով, իր քաղաքական կարիերան մեկընդմիշտ ավարտվում է։ Սակայն Էսկոբարը չի պատրաստվում հանգիստ հեռանալ և որոշում է վրեժխնդիր լինել նախարարից։

ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը պայքար է սկսում թմրանյութերի տարածման դեմ, ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Կոլումբիայի և ԱՄՆ-ի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի Կոլումբիայի կառավարությունը խոստանում է իրենց փոխանցել այն կոկայինի բարոններին, ովքեր թմրանյութի մաքսանենգությամբ են զբաղվում Միացյալ Նահագներում։

Պաբլո Էսկոբարը ստեղծում է ահաբեկիչների խումբ։ Այդ խմբի մասնակիցները համաձայնում են հարձակումներ գործել պետական պաշտոնյաների, ոստիկանության աշխատակիցների, և բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են թմրանյութի առևտրին։ 1 տարի անց Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ում թմրանյութերի հանձնումը։

Գործունեության վերջն ու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբական ոստիկանությունը Պաբլո Էսկոբարի դիակի մոտ

1993 թվականի աշնանը մեդելական թմրանյութների կարտան սկսում է քայքայվել, բայց Պաբլոն առավել շատ մտահոգված էր իր ընտանիքի համար։ Նա արդեն մեկ տարուց ավել չէր տեսել ոչ կնոջը, ոչ երեխաներին։ 1993 թվականի դեկտեմբերի 1-ին լրացել է Պաբլոյի 44 տարեկանը, նա գիտեր, որ գտնվում է մշտական հսկողության տակ, և հեռախոսով խոսելիս փորձում էր շատ կարճ խոսել, որպեսզի նրան ոստիկանության և անվտանգության աշխատակիցները չկարողանան գտնել։ Հաջորդ օրը, իր ծննդյան օրից մեկ օր անց, նա կարողանում է զանգել իր ընտանիքին։ Նրան հետապնդողները շատ երկար էին սպասել այդ զանգին։ Այդ անգամ նա մոտավորապես 5 րոպե խոսում էր իր տղայի հետ։ Եվ շուտով, այն տունը, որտեղ Էսկոբարը թաքվում էր,բոլոր կողմերից շրջապատված էր հատուկ գործակալներով։ Հատուկ ջոկատայինները կոտրել էին դուռը և մտել ներս։ Այդ պահին Էսկոբարի թիկնապահները կրակ են բացել նրանց վրա, ովքեր փորձել էին գրոհել տան վրա։ Թիկնապահը վիրավորվում է և ընկնում գետնին։ Անմիջապես դրանից հետո, զենքը ձեռքին պատուհանին է մոտենում Էսկոբարը։ Նա հրաձգություն և սկսում և անխնա կրակում է ամբողջ քաղաքով մեկ։ Հետո նա դուրս եկավ պատուհանից և փորձեց փախչել տանիքի միջոցով։ Կոլումբական ոստիկանության դիպուկահարը թաքնվելով հարևան տանիքում, Էսկոբարին վիրավորում է ոտքից, և նա ընկնում է։ Հաջորդ գնդակը դիպչում է Էսկոբարի թիկունքին, որից հետո դիպուկահարը հասել է Էսկոբարին և նշան բռնել ու կրակել գլխին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաբլո Էսկոբարի այրին և երեխաները ապրում են Արգենտինայում։ Իսկ եղբայրը ամբողջությամբ կուրանում է, այն բանից հետո, երբ նրան ուղարկում են ռումբով նամակ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկոբարի տղան պատմում է, որ մի անգամ, երբ հատուկ գործակալներից թաքնվելու համար Պաբլոն տղայի և աղջկա հետ գնացել է լեռնային ինչ-որ կացարանում թաքնվելու, այդ գիշեր սարսափելի ցուրտ է եղել, և աղջկան տաքացնելու և ուտելիք պատրաստելու համար Էսկոբարը միանգամից այրել է մոտավորապես 2 միլիոն դոլար[10]։

Պաբլո Էսկոբարի կյանքի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես միշտ հավաստիացրել եմ` իմ հարստությունը կապված չէ թմրանյութերի հետ։ Ես համեստ մարդ եմ, ով զբաղվում է ծաղիկների արտահանմամբ։
  • Նա, ով ասելիք ունի, միշտ լռում է։ Ես գիտեմ, որ որոշ մարդիկ չեն խրախուսում իմ կենսակերպը, բայց էլ ի՞նչ անեմ փողերիս հետ։
  • Սիրում եմ ցլերին, բայց ավելի շատ ավտոմեքենաներ եմ սիրում։ Իմ ընտանիքում ընդհանրապես արագություն սիրում են։ Օրինակ եղբայրս` Ռոբերտոն, շատ է սիրում հեծանիվներ, ուստի նրան եմ նվիրել հեծանիվներիս գործարանը։
  • Այս կյանքում ամեն ինչին փոխարինող կգտնեմ, բացի կնոջիցս և երեխաներիցս։
  • Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի համար սուրբ է:Ես միշտ վարվել եմ որպես խղճի մարդ, թեև ասում են, որ ես ահաբեկիչ եմ։ Բայց ես համարում եմ, որ մարդ պարտավոր է պայքարել իր ընտանիքի և ունեցվածքի համար, և եթե դրա համար նրան զենք է անհրաժեշտ, թող այդպես լինի։ Մի՞թե ես պետք է ինձ վերջին թուլամորթի պես պահեմ ու թողնեմ, որ ինչ-որ մեկը խլի իմ պատիվն ու արժանապատվությունը։
  • Երբեմն ինձ թվում է, որ շատ հեռու եմ գնացել իմ այս առևանգումներով և պայթյուններով։ Համարեք ինձ աստված, քանի որ եթե ինձ թվում է, որ ինչ-որ մեկը պիտի մահանա, նա մահանում է նույն օրը[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Tikkanen A. Encyclopædia Britannica
  4. https://www.findagrave.com/memorial/6202410/pablo-escobar
  5. «XX դարի ամենահամարձակ և բռի հանցագործը». «Neonews.am». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին.(հայ.)
  6. «Պաբլո Էսկոբար». «celebritynetworth.com».(անգլ.)
  7. «Պաբլո Էսկոբար. կենսագրություն». «biography.com».(անգլ.)
  8. Գալոյան, Սերգեյ. «Պաբլո Էսկոբար. Մոլորակի N 1 թմրաբարոնն ու հարեմի տիրակալը». «Newmag.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին.(հայ.)
  9. Պաբլո Էսկոբար (չաշխատող հղում)
  10. DM: наркобарон Эскобар сжег $2 млн, чтобы согреть дочь.(ռուս.)
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Էսկոբար» հոդվածին։