Չորովոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Չորովոդա
ալբ․՝ Çorovodë, Çorovoda
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԵրկրամասԲերատ
ՇրջանՍկրապարի
Մակերես775 կմ²
ԲԾՄ300 մետր
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն14046 մարդ (2006)
Ազգային կազմալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ5401-5402
Ավտոմոբիլային կոդSK
Պաշտոնական կայքbashkiacorovode.gov.al
Չորովոդա (Ալբանիա)##
Չորովոդա (Ալբանիա)

Չորովոդա (ալբ․՝ Çorovodë, Çorovoda), քաղաք Ալբանիայի հարավում։ Սկրապարի շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 14 046 մարդ (2006 թվականի տվյալներով)[1]։ Քաղաքի անունը բուլղարերենից թարգմանաբար նշանակում է սև ջուր։

Քաղաքը տեղակայված է Օսումի գետի ափին՝ նրա միջին հոսանքում, որտեղ Չորովոդա գետը միանում է Օսումիին։

Քաղաքի միջով անցնող Օսումի գետն առաջացրել է կանյոն ու քարանձավներ։ Կանյոնում անցկացվում են նավակով զբոսանքներ։ Քաղաքի տեսարժան վայրերից է նաև Ura e Mesit թուրքական կամուրջը Չորովոդա գետի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորովոդա» հոդվածին։