Չորաթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չորաթան
Չորաթանի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՎարուժան Բաղմանյան
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1050 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչորաթանցի, չորաթնեցի
Ժամային գոտիUTC+4
Չորաթան (Հայաստան)##
Չորաթան (Հայաստան)

Չորաթան, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք։ Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1750 թվականին Լեռնային Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -1 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Չորաթանի մշտական բնակչությունը կազմել է 898, առկա բնակչությունը՝ 793 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 413 150[4] 395 743 1022 1283 1368 1138 1121 1088 898[2] 1050

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տավուշի մարզպետարան, Չորաթան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»