Չեռնոգորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Црна Гора
Crna Gora
Մոնտենեգրո
Չեռնոգորիայի դրոշ
Դրոշ
Չեռնոգորիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro
Չեռնոգորիայի դիրքը
Չեռնոգորիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Պոդգորիցա
Պետական լեզուներ Չեռնոգորերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 14,026 կմ² 
 -  Ջրային (%) 0.015%
Բնակչություն
 -  2011 մարդահամարը 625,266 
 -  Խտություն 44.9 /կմ² 
115.6 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .me
Հեռախոսային կոդ +382

Մոնտենեգրո (չեռնCrna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ[1]։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։

Ընդերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Черногория». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ю. Е. Бычков Черногория. От прошлого к настоящему, Декоративное искусство. — 2008.
  • John V.A. Fine. (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. The University of Michigan Press. ISBN 0-472-08260-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնոգորիա» հոդվածին։