Չեչնիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչնիայի դրոշ

Չեչնիայի տարածքը բնակեցվել է դեռևս հին քարի դարում։ Պահպանված հնադարյան հուշարձանները վկայում են տեղական ցեղերի սոցիալ-տնտեսական զարգացման նշանակալի մակարդակի և այդ ցեղերի՝ Մկյոլթիայի, Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի հետ կապի մասին։ Վաղ միջնադարում Չեչնիայի հարթավայրային շրջանների մեծ մասը և նախալեռնայինի մի մասը մտել է Ալանների պետության մեջ։ Չեչենների և ինգուշների անմիջական նախնիները բնակվել են լեռներում։ XIII դ․ Չեչնիայի տարածքը ենթարկվել է թաթար-մոնղոլների ավերիչ արշավանքներին, իսկ XIդ․ վերջին տարածք են ներխուժել Լենկթեմուրի զորքերը։ X դարից հետո Չեչնիա է ներթափանցել քրիստոնեությունը, XVI դարից տարածվել է իսլամը (XIX դարի առաջին կեսին դարձել է տիրապետող կրոն)։ XVI դարում ծագել են ավատատիրական հարաբերությունները։ XVIII դարում նախչո ցեղին տրվել է չեչեն ազգագրական անվանումը (Չեչեն աուլի անունից), իսկ XIX դարի երկրորդ կեսից՝ գալգայ ցեղին տրվել է ինգուշ անվանումը (Անգուշ (Ինգուշ) աուլի անունից)։

Ցարական Ռուսաստանի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1722 թվականին պարսկական արշավանքի ժամանակ Չեչնիայում է եղել Պետրոս I-ը։ Այդ ժամանակվանից էլ հաստատվել են չեչենների ու ինգուշների տնտեսական և մշակութային կապերը Ռուսաստանի հետ։ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Կովկասում ուժեղացրել է ազգային-ազատագրական պայքարը։ 1810 թվականին ինգուշները կամավոր ընդունել են ոուսական հպատակություն։ Կովկասի գաղութացմանը զուգընթաց ուժեղացել է լեռնականների շարժումը։ Աուլներում խարխլվել է նահապետական-տոհմատիրական կարգը, զարգացել են տնտեսությունը և մշակույթը։ XIX դարի վերջին երևան է եկել առևտրաարտադրական բուրժուազիան, 1890-ական թթ․ Չեչնիայով անցկացվել է Վլադիկավկազյան երկաթուղին։ Սկսել է արագորեն զարգանալ Գրոզնիի նավթարդյունաբերությունը։ Զարգացել է երկրագործությունը, անասնապահությունը։ 1903 թվականին Չեչնիա է ներթափանցել բոլշևիկյան ալիքը։ Քաղաքի պրոլետարիատը ակտիվորեն մասնակցել է 1905—07 թվականների հեղափոխությանը։ Մեծ ծավալ են ընդունել գյուղացիական ելույթները։

ԽՍՀՄ-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Գրոզնիում ստեղծվել է ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Քաղաքացիական կոմիտեն։ Մարտի 5-ին կազմավորվել է Բանվորների, զինվորների և կազակական դեպուտատների Գրոզնիի խորհուրդը։ Մտեղծվել են նաև ազգայնական «Չեչենական ազգային սովետը» և Ինգուշական ազգային սովետը։ 1917 թվականիի հոկտեմբերի 26-ին Գրոզնիում հաստատվել է խորհրդային վարչակարգ։ Չեչնիայում խորհրդային իշխանության հաստատումը ուղեկցվել է սուր դասակարգային պայքարով։ Նոյեմբերի 24-ին հականոլշևիկյան ուժերը գրավել են Գրոզնին։ 1917 թվականի դեկտեմբերի 31-ին բոլշևիկները ետ են վերցրել քաղաքը, իշխանությունն անցել է Ռազմահեղափոխական կոմիտեին։ 1918 թվականի մարտին (ՌԽՖՍՀ կազմում) ստեղծվեց Թերեքի Սովետական Հանրապետությունը, որի մեջ մտավ նաև Չեչնիան։ 1918 թվականի ամռանը Թերեքի հակաբոլշևիկյան ուժերը ապստամբություն սկսեցին։ Այնուամենայնիվ, 1918 թվականի օգոստոսի 11 — նոյեմբեմբերի 12-ի ընթացքում այն պարտություն կրեց։ 1919 թվականի Փետրվարին Չեչնիան գրավեցին Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական զորքերը։ 1920 թվականի մարտի 17-ին 11-րդ կարմիր բանակը վերագրավեց Գրոզնին՝ վերականգնելով խորհրդային իշխանությունը։ 1920 թվականի նոյեմբերին Չեչենիան և Ինգուշեթիան մտան Լեռնային ԻԽՍՀ մեջ, 1924 թվականին կազմավորվեց Ինգուշական ԻՄ։ 1921 — 1926-ի ընթացքում ժողովրդավարական տնտեսությունը վերականգնվեց։ Հակաբոլշևիկյան ուժերի դեմ պայքարի և Գրոզնու նավթարդյունաբերության վերականգնման համար բանվորությունը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին արդյունաբերությունը և նավթահանքերը ամբողջությամբ վերակառուցվեցին, հիմնվեցին նոր գործարաններ։ Հաջողությամբ ընթացավ գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Խորհրդային իշխանության տարիներին, իշխող վարչակարգի պնդմամբ հանրապետությունում ստեղծվեց «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական մշակույթ»։ 1923—25 թվականներին կազմվեց չեչենների և ինգուշների գիրը։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին կազմավորվեց Չեչնիայի ու Ինգուշեթիայի ԻԽՍՀ։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45) տարիներին Չեչնիայի ու Ինգուշեթիայի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին ռազմաճակատին։ 1942 թվականի աշնանը Նացիստական Գերմանիայի զորքերը ներխուժեցին հանրապետություն, որն ազատագրվեց 1943 թվականի հունվարին։ Չեչեններն ու ինգուշները կռվեցին ռազմաճակատում, պարտիզանական ջոկատներում, 36-ը արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ 19601970-ական թթ․ նոր թափով սկսեցին զարգանալ տնտեսությունը և մշակույթը։ Ձեռք բերած նվաճումների համար Չեչնիայի ու Ինգուշեթիայի ԻԽՍՀ 1965 թվականին պարգևատրվել է Լենինի, 1972 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 714