Չեչեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչեններ
Ընդհանուր քանակ

1,45 մլն

Բնակեցում
Չեչնիա Չեչնիա 1,300,000 [1]
Ռուսաստան Ռուսաստան 50,000 (առանց Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի) [1]
Դաղստան Դաղստան 115,000 [1]
Ինգուշեթիա Ինգուշեթիա 90,000 [1]
Կաբարդա-Բալկարիա Կաբարդա-Բալկարիա 4,000 [1]
Հյուսիսային Օսիա Հյուսիսային Օսիա 3,000 [1]
Կարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա 2,000 [1]
Ադըղեա Ադըղեա 1,000 [1]
Ստավրոպոլի երկրամաս Ստավրոպոլի երկրամաս 15,000 [1]
Կրասնոդարի երկրամաս Կրասնոդարի երկրամաս 1,000 [1]
Եվրոպա Եվրոպա 100,000 [2]
Ղազախստան Ղազախստան 35,000 [1]
Թուրքիա Թուրքիա 25,000 [1]
Հորդանան Հորդանան 10,000 [1]
Ադրբեջան Ադրբեջան 5,000 [2]
Եգիպտոս Եգիպտոս 5,000 [2]
Սիրիա Սիրիա 4,000 [2]
Վրաստան Վրաստան 10,000 (ներառնելով Քիստերին) [2]
Իրաք Իրաք 2,500 [3]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 500
Կանադա Կանադա 100
Լեզու(ներ)
չեչեներեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ

Չեչենները (ինքնանվանում՝ Նոխչիյ, Նախչու, Նախչիյ) վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում, Չեչենական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 1.500.000 մարդ է։ Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում չեչենների մեծամասնությունը ապրում է Ռուսաստանի տարածքում, հիմնականում Չեչնիայի Հանրապետությունում։ Չեչենների պատմության մեջ եղել է մի քանի բնակեցում։

1865 թվականի Կովկասյան պատերազմից հետո մոտավորապես 5000 չեչենական ընտանիքներ տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք և այդ շարժումը սկսեցին կոչել մուհաջիրություն[4]։ Այսօր այդ մուհաջիրների ժառանգներն էլ կազմում են Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի չեչենական սփյուռքի հիմնական մասը[5]։

1944 թվականի փետրվարին ավելի քանի կես միլիոն չեչեններ տեղահանվել են իրենց մշտական ապրելավայրերից և բնակեցվել Միջին Ասիայում։ 1957 թվականի հունվարի 9-ին չեչեններին թույլատրվել է վերադառնալ իրենց կովկասյան ապրելավայրերը, սակայն ազգի որոշ մասը մնացել է Ղազախստանում և Ղրղզստանում։

Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներից հետո շատ չեչեններ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Արևմտյան Եվրոպա, Թուրքիա և արաբական երկրներ։ Նաև ավելացել է Ռուսաստանի Դաշնության մյուս շրջանների չեչենական սփյուռքը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչենները(Tschetschenzen). Europa 1400 H.Kieperts Historischer Schulatlas, 1879

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]