Չեխովյան հրացան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեխովյան հրացան, դրամատուրգիայի սկզբունք՝ համաձայն որի պատմության յուրաքանչյուր տարր պետք է լինի անհրաժեշտ, իսկ անկարևոր տարրերը պետք է հեռացվեն։ Պատմության մեջ չպետք է հայտնվեն դետալներ, որոնք ընթերցողի սպասումները խաբում են, քանի որ որևէ դեր չեն խաղում հետագա իրադարձությունների մեջ։ Այս սկզբունքը հանդիպում է Անտոն Չեխովի նամակագրություններում մի քանի անգամ՝ որոշ զանազանություններով[1][2][3].

  • «Այն ամենը, ինչ ուղիղ կապ չունի պատմվածքի հետ, անհրաժեշտ է անխնա դուրս նետել։ Եթե դուք առաջին գլխում ասում եք, որ պատից կախված է հրացան, երկրորդ կամ երրորդ գլխում այն պետք է անպայման կրակի։ Իսկ եթե չի կրակելու, ուրեմն պետք է կախված չլինի»[4]։
  • «Չի կարելի տեսարանում դնել լիցքավորած հրացան, եթե ոչ ոք միտք չունի դրանով կրակել։ Չի կարելի խոստանալ»,-Չեխովի նամակը Ալեքսանդր Լազարև-Գրուզինսկուն, 1889 թվական նոյեմբերի 1[5][6][7]։ Այստեղ «հրացանը» մենախոսությունն է, որը Չեխովը համարում է ավելորդ և պիեսի մնացած մասերի հետ կապ չունեցող։
  • «Եթե դուք առաջին գործողությունում պատից կախել եք ատրճանակ, ուրեմն վերջում այն պետք է կրակի։ Այլապես՝ մի կախեք այն»,-Ի. Գուրլյանդ, Ա. Չեխովի մասին հուշերից, «Թատրոն և արվեստ», 1904, № 28, հուլիսի 11, էջ 521[8][9]։

Էռնեստ Հեմինգուեյը ծաղրել է այս սկզբունքի մեկնաբանությունները անգլիացի ուսուցիչների կողմից։ Նա իր «Պատմվածքի արվեստը» էսսեում երկու կերպարների օրինակ է բերում, որոնք ներկայացվում են, սակայն երբեք այլևս չեն հիշատակվում իր «Հիսուն կտոր» պատմվածքում։ Հեմինգուեյը գնահատում էր ոչ էական դետալները, սակայն խոստովանում էր, որ ընթերցողները անխուսափելիորեն սիմվոլիզմ կարևորություն են տեսնում այդ աննշան դետալներում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бицилли, Пётр Михайлович Творчество Чехова (Опыт стилистического анализа) // Годишник на Софийския университет. Историко-филлогически факултет : журнал. —София, 1942. — Т. 38. — С. 1—138.
  2. Daniel S. Burt (2008), The Literature 100: A Ranking of the Most Influential Novelists, Playwrights, and Poets of All Time, Infobase Publishing
  3. Valentine T. Bill (1987), Chekhov: The Silent Voice of Freedom, Philosophical Library
  4. Щукин С. Н. Из воспоминаний об А.П. Чехове (und) // Русская мысль. — 1911.
  5. «Quotations by Berlin». ox.ac.uk.
  6. Чехов А. П. (1 November 1889), Чехов — Лазареву (Грузинскому) А. С., АН СССР. Ин-т мировой лит.
  7. Leah Goldberg (1976), Russian Literature in the Nineteenth Century: Essays, Magnes Press, Hebrew University, էջ 163
  8. «Чехов А.П.: Летопись жизни и творчества А. П. Чехова: 1889 (часть 8)». chehov.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  9. In 1889, 24-year-old Ilia Gurliand noted these words down from Chekhov’s conversation: «If in Act I you have a pistol hanging on the wall, then it must fire in the last act». Donald Rayfield, Anton Chekhov: A Life, New York: Henry Holt and Company, 1997, ISBN 0-8050-5747-1, 203. Ernest. J. Simmons says that Chekhov repeated the point later (which may account for the variations). Ernest J. Simmons, Chekhov: A Biography, Chicago: University of Chicago Press, 1962, ISBN 0-226-75805-2, 190.
  10. Adrian c Hunter (1999), Complete with missing parts": modernist short fiction as interrogative text (PDF), էջեր 126–127, 201–203, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-12-09-ին, Վերցված է 2019-09-17-ին