Չեխիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեխիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՉեխիա
Նշան🇨🇿
Հարաբերություն3:2
Ընդունված էհունվարի 1, 1993
Գույներսպիտակ, կարմիր և կապույտ
Պատկերված էդաշտ և Կանոնավոր եռանկյուն
ՆախագծողJaroslav Kursa?

Չեխիայի Հանրապետության դրոշ, Չեխիայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։ Իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ, որը կազմված է երկու հավասար հորիզոնական շերտերից. վերևինը՝ սպիտակ, ներքևինը՝ կարմիր, խսկ ձախ կողմում հավասարակող կապույտ եռանկյուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Չեխիայի պաշտոնական պետական դրոշ փոխարինել է նախկին Չեխոսլովակիայի դրոշին՝ ընդունված 1920 թվականին։

Չեխոսլովակիայի մասնատումից հետո, երկար ժամանակ քննարկվում էր, թե ինչ տեսք պիտի ունենա պեսական դրոշը։ 12-րդ դարից սկսած Չեխիայի թագավորության ազգային գույներն էին սպիտակը և կարմիրը, որոնք գալիս էին գերբից (արծաթագույն առյուծը ծիրանագույն վահանի վրա)։ 1918 թվականին սպիտակ-կարմիր դրոշը դարձավ Չեխոսլովակիայի ոչ պաշտոնական դրոշը, 1920 թվականին ձողամաս կողմում ավելացավ կապույտ եռանկյունի, խորհրդանշելով Սլովակիան, և այդ տեսքով դրոշը պաշտոնապես հաստատվեց։

1939-1945 թվականներին Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի գոյության շրջանում դրոշը իրենից ներկայացնում էր սպիտակ, կարմիր և կապույտ հավասար հորիզոնական գծերով պաստառ, որի սպիտակ և կարմիր գծերը խորհրդանշում էին Բոհեմիան (Չեխիան), իսկ սպիտակը, կարմիրը և կապույտը՝ Մորավիան։

1993 թվականի Չեխոսլովակիայի մասնատումից հետո չեխերն ընդունեցին Չեխոսլովակիայի հանրապետության դրոշին նույնականը՝ խախտելով օրենսդրական այն ակտը, որով արգելվում էր օգտագործել Չեխիայի և Սլովակիայի դաշնային պետության խորհրդանշերը։

Այն պետությունների անվանումները, որոնք մտնում են Չեխական հանրապետության մեջ.

  • 28.10.1918 — Չեխոսլովակիա
  • 14.11.1918 — Չեխոսլովակիայի հանրապետություն
  • 23.11.1938 — Չեխոսլովակյան հանրապետություն
  • 15.03.1939 — Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
  • 03.04.1945 — Չեխոսլովակյան հանրապետություն
  • 11.07.1960 — Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետություն
  • 29.03.1990 — Չեխոսլովակիայի ֆեդերատիվ հանրապետություն
  • 20.04.1990 — Չեխիայի և Սլովակիայի ֆեդերատիվ հանրապետություն
  • 01.01.1993 — Չեխիայի հանրապետություն

Նմանատիպ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]