Չանսի Բիլապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանսի Բիլապս

Դիրքը Պաշտպան
Համար № 4, 3, 1, 7
Ի ծնե տրված անունը Չանսի Ռեյ Բիլապս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացւ
Հասակ 191 սմ
Քաշ 95 կգ
Դպրոց Ջորջ Վաշինգտոնի անվան ավագ դպրոց (Դենվեր, Կոլորադո)
համալսարան Կոլորադոյի համալսարան (1995–1997)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (1997-1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (1998-1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (1999-2000)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2000-2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2002-2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս(2008-2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս(2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Կլիպերս(2011-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս(2013-2014)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2004)
  • NBA գերեզրափակչի MVP (2004)
  • NBA աստղ (2006–2010)
  • All-NBA երկրորդ թիմ (2006)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2007, 2009)
  • 2× NBA All-Defensive երկրորդ թիմ (2005–2006)
  • Ջ. Ուոլթեր Քենեդիի քաղաքացիության մրցանակ (2008)
  • NBA սպորտային պահվածքի մրցանակ (2009)
  • NBA տարվա թիմակից (2013)
  • NBA նետող աստղերի մրցույթի հաղթող (2007)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (1997)
  • # 4 մարզաշապկի հավերժացում Կոլորադոյի համալսարանի կողմից

Չանսի Ռեյ Բիլապս (անգլ.` Chauncey Ray Billups, սեպտեմբերի 25, 1976(1976-09-25)[1][2], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ[3], պաշտպան։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս», «Տորոնտո Ռեպտորս», «Դենվեր Նագեթս», «Նյու Յորք Նիքս», «Լոս Անջելես Կլիպերս» և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում։ Ուսանողական տարիներին հանդես գալով Կոլորադոյի համալսարանում, Բիլապսն ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։

Բիլապսի կարիերան առանձնահատուկ հաջողություններով է անցնել «Դետրոյթ Փիստոնսում» հանդես գալու տարիներին (2002-2008), որի կազմում 2004 թվականին հաղթել է NBA-ի առաջնությունը և ճանաչվել NBA-ի գերեզրափակչի MVP (ամենաարժեքավոր խաղացող)։ 5 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում։

2004 թվականին Կոլորադոյի համալսարանի կողմից արժանացել է փառաբանման և համալսաարանի մարզադահլիճում հավերժացրել իր համարով խաղաշապիկը։

Հայրենի նահանգում Բիլապսը բավականին սիրված մարզիկ է։ Դեռ պատանի ժամանակ արժանացել է «Միստր Կոլորադո» տիտղոսին։ Մասնակցում է բազմաթիվ բարեգործական ծրագրերի, ինչ համար ստացել է մի շարք մրցանակներ՝ հասարակության բարեկեցիկ զարգացման գործում ավանդ ունենալու համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է և ունի 3 դուստր։ Նրա ընկեր և NBA-ի բասկետբոլիստ Քևին Գառնեթը հանդիսանում է երկրորդ դստեր՝ Սիարայի կնքահայրը։

«Դետրոյթ Փիստոնսի» հայտնի մեկնարկային հնգյակը (ձախից աջ)` Ռիչարդ Հեմիլթոն, Բեն Ուոլլաս, Ռաշիդ Ուոլլաս, Չանսի Բիլապս, Թեյշաուն Փրինս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]