Չայկովսկու տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայկովսկու տուն
Տեսակկառույց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՏագանրոգ
Առաջին հիշատակում1871
Հիմնադրված էհունվարի 2, 1967
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Չայկովսկու տուն (ռուս.՝ Дом Чайковского), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Հունական փողոց, 56), 1870-ական թվականների ճարտարապետական հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի բանակի փոխգնդապետ Դ. Կալինովսկու պատվերով տան շինարարության նախագիծը պատրաստվել է 1871 թվականին ճարտարապետ Միխայիլ Պետրովի կողմից[1]։ Վարկած կա, որ կիսակառույց առանձնատունը, քարտային պարտքի դիմաց, անցել է վաճառական Սարանդինոյին, որը և ավարտել է շինարարությունը[1]։ 1880-1890-ական թվականներին շենքը հաշվառված էր Սարանդինոյի այրու անունով[1]։ 1883-1894 թվականներին տունը վարձակալում էր Նավագնացության և առևտրի ռուսական ընկերությունը՝ իր գործակալ՝ ծովային սպա Իպոլիտ Իլյիչ Չայկովսկու համար[1]։ Եղբորը հյուր է եկել մեծանուն կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին՝ կանգ առնելով այս տանը (1886, 1888, 1890)[1]։ 1898-1906 թվականներին առանձնատան տիրուհին էր արքունի խորհրդական Յ. Ի. Տարխովի կինը, իսկ 1915-ին՝ գեներալ-մայոր Կ. Պ. Ռետիվու կինը[1]։

1920-1966 թվականներին այստեղ գործել է մանկական № 1 հիվանդանոցի մի մասը, 1966-1974 թվականներին՝  УНР-100 շինարարական կազմակերպությունը[1]։ 1974 թվականից մինչ օրս շենքը զբաղեցնում են Չեխովի անվան քաղաքային Կենտրոնական գրադարանի նոտա-երաժշտական և արտասահմանյան բաժինները, կամերային համերգային դահլիճը, Պ. Ի. Չայկովսկու սենյակ-թանգարանը՝ «Երաժշտության տուն» ընդհանուր անվանումով[1]։

Շենքի ներկայիս տեսքը տարբերվում է սկզբնականից. Տագանրոգին հասած Ղրիմի երկրաշարժի (1927) ալիքը վնասել է ձախ թևի մի մասը, որն ավելի ուշ քանդվել է[1]։ Վերակառուցման ժամանակ (1974-1976) աշտարակի սրաձողին տեղադրվել է առագաստանավի տեսքով հողմացույց (հեղինակ՝ նկարիչ Յ. Ս. Յակովենկո), որը նախկինում երբեք չի եղել[1]։ Շենքը պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է։ Ա. Պ. Չեխովը 1895 թվականին գրել է եղբորը. «Եթե ես հարուստ լինեի, անպայման կգնեի այն տունը, որտեղ ապրել է Իպոլիտ Չայկովսկին»։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցված է կարմիր աղյուսից, ունի ձեղնահարկ, պսակված է սրածայրով ռոմանտիկ ատամնավոր աշտարակով։ Սլաքաձև պատուհանները շենքը նմանեցնում են միջնադարյան ամրոցի (մոդեռն, նեոգոթիկա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան անվանի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին վերանորոգումը, որին ենթարկվել է շենքը, կատարվել է 2009-2010 թվականներին Ա. Պ. Չեխովի 150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում[2]։ Վերականգնման ընթացքում տան աշտարակի վրա կառուցվել է արևնակ (բելվեդեր)։ Տունը 1976 թվականից զարդարող առագաստանավի տեսքով հողմացույցը ապամոնտաժվել է։ Հնության ջատագովներին ցնցել է փայտե պատուհանների մեծամասնության փոխարինումը մետաղապլաստե ապակեկալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Киричек М. С. Чайковского дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 776. 
  2. Собств. корр. Дом Чайковского открыт в Таганроге после реставрации // Интерфакс. — 2010. — 11 мая.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]