Չաղաթայի ուլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաղաթայի խանությունը
Չաղաթայ խան

Չաղաթայի (Ջաղաթայի) ուլուս (մոնղ.՝ Цагаадайн улс; ուզբ.՝ Chigʻatoy ulusi; (Չինարեն); պարս.՝ خانات جغتای, մոնղոլների ասիական այն տիրույթների ընդհանուր անվանում, որոնք 1224 թվականի բաժանմամբ տրվել են Չինգիզ խանի Չաղաթայ որդուն և նրա ընտանիքին՝ իբրև ժառանգական տիրույթ։ Ընդգրկել է Մավերաննահրը (Ամուդարյայի և Սիրդարյայի միջագետքը), Յոթնագետքը (Սեմիրեչիե) և Կաշգարը։ Մեծ խան Մանգուի (Մունքե) հրամանով 1251 թվականին Չաղաթայան դինաստիայի չափահաս անդամների մեծ մասը կոտորվել է։ Չաղաթայի ուլուսն իրար մեջ բաժանել են Մանգուն և Բաթու խանը, որին անցել է Մավերաննահրը։ XIII դարի 60-ական թվականներին Չաղաթայի թոռ Ալղուն վերականգնել է Չաղաթայի ուլուսը։ Չաղաթայանները երկարատև պատերազմներ են մղել Ոսկե հորդայի և իշխանության դեմ (իշխանության զորքի կազմում Չաղաթայանների դեմ կռվել են հայ-վրացական զորամիավորումները)։

Չազաթայի ուլուսի միասնությունն ամրապնդելու՝ տարբեր խաների փորձը չկարողացավ կասեցնել մասնատվածությունը։ Արդեն XIV դարի 40-ական թվականներին Չաղաթայի ուլուսը տրոհվեց մի շարք տիրույթների, իսկ Լենկթեմուրի պետության կազմավորմամբ Չաղաթայանների իշխանությունը Մավերաննահրում դադարեց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 662
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաղաթայի ուլուս» հոդվածին։