Չադ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չադ (այլ կիրառումներ)
Չադ
ֆր.՝ Lac Tchad
անգլ.՝ Lake Chad

Կամերունի լճափային տեղամաս
13°03′22″ հս․. լ. 14°32′59″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Չադ Նջամենա, Չադ
Կամերուն Յուանդե, Կամերուն
Նիգեր Նիամեյ, Նիգեր
Նիգերիա Աբուջա, Նիգերիա
Ջրափնյա գծի երկարությունը 650 կմ
Ամենամեծ խորությունը 11 մ
Միջին խորությունը 2 մ
Թափվող գետերը Շարի
Սկիզբ առնող գետերը Բահր էլ Գազալ
Չադ լիճ (Աֆրիկա)##
Չադ լիճ (Աֆրիկա)
Վիքիպահեստում
Մեծ Չադը առավելագույն վիճակում`հոլոցիենի ժամանակաշրջան
Լճի 2001 թվականին արված արբանյակային նկարը. վերևում 1973, 1987 և 1997 թվականներին

Չադ (ֆր.՝ Lac Tchad, անգլ.՝ Lake Chad, արաբերեն՝ Բար էս Սալամ), հիմնականում անհոսք ռելիկտային ծագման լիճ, գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Բարձրացած ժամանակ սկսում է հոսել Բահր էլ Գազալի հունով դեպի Բոդելե ցածրավայր։ Գտնվում է 12½ և 14½° հս.լ. ու 13—15° արլ. երկ. կոորդինատներում, Գրինվիչի միջօրեականից հաշված, 240 մ. բացարձակ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պտղոմեոսի Չադ լիճը կոչվել է «Նուբա»` պարբերաբար հայտնվող ճահիճ։ Իսկ Ալմուֆեդը նշել է, որը գետը հայտնի է Կուար անունով։

19-րդ դարում լճի մասին տեղեկություններ են թողել Կլեպերտոնը, Դիքսոն Դենհեմը, ՈՒոլտեր Օդնեյը։ 1823 թվականին Ադոլֆ Օվերվեգը շրջանցել է լիճը և դրա կղզյակները։ Ավելի լիակատար կերպով լիճը հետազոտել են Հենրիխ Բարտը և Գուստավ Նախտիգալը 1852 թվականին։

1893-94 թվականների ընթացքում լիճը սահմանագծվել է Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Արևմտյան ափը Բարրուայի և Մբուլուի միջև պատկանում էր Անգլիային, հարավային ափը մինչև Շարի գետը` Գերմանիային, Շարիից արևելք՝ Ֆրանսիային[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չադը ծանծաղ լիճ է համարվում, որի խորությունը հասնում է 4-7 մետրի։ Իսկ անձրևային շրջանում մինչև 10-11 մետրի։ Մակերևույթը անընդհատ փոփոխվում է. հիմնականում զբաղեցնում է 27.000 կմ², անձրևային սեզոնին մինչև 50.000 կմ², իսկ չորայինում նվազում է մինչև 11.000 կմ²։ Հարավային ափերին մոտ լճի մեջ են թափվում Շարին՝ լայն և ծանծաղ դելտայով և Մբուլուն։ Արևմուտքից Կոմադուգու Վաուբեն իսկ արևելքից սակավաջուր Բար էլ Գազալը։ Ըստ Գուստավ Նախտիգալի հաշվարկների Չադ թափող անձրևաջրերի և գետերի ջրի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100 խոր. մետր, իսկ կորուստը՝ 70։ Լիճը թեև քաղցրահամ է գետերի գետաբերանում, սակայն ընդհանուր առմամբ թույլ աղի է։ Չադի աղտոտված պղտոր ջրերի շրջակայքում աճում են մեծ թվով ջրիմուռներ։ Հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում սկսվում են անձրևները և լճի մակարդակը սկսում է բարձրանալ։ Ափագիծը մեծ մասամբ ճահճակալված է, որտեղ աճում է Cyperus papyrus։ Ափի հյուսիսարևելյան ափը տափաստանային է և միայն հարավային շրջանում է հարուստ արևադարձային բուսականությամբ։

Արևելյան հատվածում հաշվվում է շուրջ 100 կղզի, որոնցից հայտնի են Բուդումա, Կարկա և Կուրի խղզեխմբերը, որտեղ բնակվում է մինչև 30.000 մարդ։

Չադ լճի հյուսիս-արևելքում կան բնական սոդայի պաշարներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ջրերում տարածված են աֆրիկյան լամանտինը (լատին․՝ Trichechus senegalensis), գետաձի սովորականը, կոկորդիլոսը։ Բավականին լայն տարածում ունեն լճային և ճահճային թռչունները։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի տվյալներով լճի մակերեսը կազմում է 23.000 կմ², որն ընկած է Նիգերիայի, Նիգերի, Կամերունի և Չադի միջև։ Այժմ նվազել է 26 անգամ և շարունակում է զամաքել, որի մասին տեղեկություն է տալիս Երկրի մոնիթորինգ՝ «Disaster Monitoring Constellation» կազմակերպությունը։ Չորացող լճի մասին տեղեկություններ հաղորդել է նաև ՆԱՍԱ-ն՝ համեմատելով 2001 թվականի նկարները 38 տարի առաջ նկարահանածից։ Հայտնի է, որ Չադը վերջին հազարամյակի ընթացքում չորացել է 7 անգամ։ Դրա մասին հավաստում են հնէաբանները, որոնք գտել են մեռած կենդանիների ոսկորներ։ Նիգերիայի «Nigeria Sat-1» արբանյակի կողմից արված տիեզերական լուսանկարները հիմք են հանդիսացել, որ մայրաքաղաք Աբուջայում կայանա «Մեռնող լճի պատմությունը» ցուցահանդեսը։ Նախատեսվում է Կոնգոյի ավազանի ջրերից որոշ քանակով տեղափողել դեպի Չադ՝ 15-ից մինչև 100 խոր. կմ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barth, «Reisen und Entdeckungen in Nord- und Centralafrika» (Գոտա, 1855—58)
  • Beadle L. С., The inland waters of tropical Africa, L., 1974.
  • Nachtigal, «Sahara und Sudan» (Բ.և Լպց., 1879—89)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չադ լիճ» հոդվածին։