Ուրիշի երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշի երեխաները
վրաց.՝ სხვისი შვილები
Կադր ֆիմից
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1958
Լեզուվրացերեն
ՌեժիսորԹենգիզ Աբուլաձե[1]
Սցենարի հեղինակՌևազ Ջափարիձե
Թենգիզ Աբուլաձե
ԴերակատարներՑիցինո Ցիցիշվիլի
Օթար Կոբերիձե
Ասմատ Կանդաուրիշվիլի
ՕպերատորԼևան Պաատաշվիլի
ԵրաժշտությունԱրչիլ Կերեսելիձե
Տևողություն77 րոպե[2]

Ուրիշի երեխաները (վրաց.՝ სხვისი შვილები, Սխվիսի շվիլեբի), 1958 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[3]։ Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի կողմից Ն. Ալեքսանդրովայի՝ Կոմսոմոլսկայա պրավդա թերթում տպագրված ակնարկի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաթոն, ով կնոջ մահից հետո միայնակ մեծացնում է երկու երեխաներին, ծանոթանում է Թեոյի հետ։ Նրանք սիրում են միմյանց, սակայն Դաթոյի երեխաները չեն հանդուրժում այդ կնոջն իրենց տանը։ Թեոն, չցանկանալով խանգարել նրանց, հեռանում է։

Դաթոն ցերեկն աշխատում է, իսկ երեխաները մնում են առանց հսկողության։ Նրանք թափառում են փողոցում և մի անգամ հազիվ են փրկվում մեքենայի տակ ընկնելուց։ Նրանց փրկում է պատահական անցորդներից մեկը՝ ուսանողուհի Նաթելան։ Վերջինս երեխաներին տուն է տանում ու պառկեցնում քնելու։ Ի զարմանս իրեն՝ Նաթելան իմանում է, որ երեխաները գրեթե թողնված են բախտի քմահաճույքին և մեծանում են առանց մայրական խնամքի։ Նաթելան սկսում է այցելել երեխաներին և ծանոթանում է նրանց հոր հետ։ Նրանք մտերմանում են և շուտով սկսում են միասին ապրել։

Անսպասելիորեն Դաթոյի կյանքում նորից հայտնվում է Թեոն։ Նա շարունակում է սիրել Դաթոյին և ցանկանում է կյանքը կապել միայն նրա հետ։ Դաթոն, որոշելով նոր կյանք սկսել, դիմում է վճռական քայլի. նա լքում է երեխաներին ու գնում Թեոյի հետ։ Նաթելան սկզբում նույնպես ուզում է թողնել երեխաներին, բայց Գիան ու Լիան կապվել են նրա հետ և նրա մեջ տեսնում են իրենց նոր մորը։ Նաթելան մնում է երեխաների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]