Ուտելի ծաղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուտելի ծաղիկներ, այն ծաղիկներն են, որոնց օգտագործումը սննդում անվնաս է։ Ծաղիկները շատ երկրների խոհանոցների մասն են կազմում, այդ թվում Ասիայի, Եվրոպայի և Միջին Արևելքի[1][2]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարապատ մանուշակներով զարդարված շոկոլադե տորթ

Իրենց եզակի և կայուն համերով, գույնով, ուտելու ծաղիկները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհի խոհանոցներում[3]։ Ծաղիկներն ավելացնում են ուտելիքի մեջ ապահովելու համար համ, բուրմունք և գույն։ Նրանք կարող են լինել հիմնական ուտելիքի մաս կամ աղանդեր։ Կարող են մատուցվել որպես խավարտ։ Ծաղիկները կարող են խմիչքի մեջ կատարել համային հավելում կամ օգտագործվել թեյ կամ գինի պատրաստելու համար։ Ծաղիկներն ավելացվում են սպրեդների, սերուցքային կարագների, կոնսերվացված մրգերի և քացախի մեջ[1]։ Որոշ ծաղիկներ չորացվում են և օգտագործվում, որպես դեղամիջոց կամ կանաչեղեն[1][4]։

Շատ ծաղիկներ կարող են օգտագործվել զուտ գոյատևելու նպատակով[1] և նրանցից շատերը հաճելի համային հատկություններ չունեն[5]։

Լավ բուրմունք ունենալու համար ծաղիկները հարկավոր է հավաքել վաղ առավոտյան։ Թառամած կամ դեռ կոկոն վիճակում ծաղիկների մեծ մասը կարող է համով չլինել։ Դրանք հաճախ դառն են։ Շատ ծաղիկներ կարելի է լիովին օգտագործել, բայց մի մասի ցողունն ու առէջները անհամ են[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barash, C. W. Edible Flowers from Garden to Palate. Golden: Fulcrum Publishing, 1993.
  • Brown, K. Flowerpower. New York: Anness Publishing Limited, 2000.
  • Mead, C. and E. Tolley. A Potpourri of Pansies. New York: Clarkson Potter Publishers, 1993.
  • Strowbridge, C. and F. Tillona. A Feast of Flowers. New York: Funk & Wagnalls, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lauderdale, C. and E. Evans. Edible Flowers. Horticulture Information Leaflet 8513. North Carolina State University. 1999.
  2. Ольга Бородина. «42 съедобных цветка». kedem.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Edible Flowers». Waterfields. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  4. 4,0 4,1 Newman, S. E. and A. S. O'Connor. Edible Flowers. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Colorado State University Extension. 2013.
  5. Coyle, G. Edible Flowers. Արխիվացված 2013-10-29 Wayback Machine University of Minnesota Extension Service. Reviewed 1999.