Ուսուցչի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսուցչի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀոկտեմբերի 5
Հաստատված1994
Անվանված էդպրոցի ուսուցիչ
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն
Կայքen.unesco.org/commemorations/worldteachersday

Ուսուցչի միջազգային օր (անգլ.՝ World Teachers' Day), ուսուցիչներին նվիրված տոն, որը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ին։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր[1]։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Էդյուքեյշն Ինթերնեշնլը (ԷԻ, անգլ.՝ Education International (EI)) ամբողջ աշխարհում գտնվող դասավանդողների միջազգային միությունը, գտնում է, որ Ուսուցչի օրը պետք է միջազգայնորեն ճանաչվի և նշվի։ ԷԻ-ն նշում է, որ 1966 և 1997 թվականին ընդունված Խորհուրդները պետք է իրականացվեն բոլոր երկրներում։

Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Էդյուքեյշն Ինթերնեշնլի և կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով տոնը լայնորեն ճանաչվում է։ Ամեն տարի ԷԻ-ն սկսում է տոնի հասարակական ճանաչումը բարձրացնող արշավ՝ ուսուցիչների ներդրումը ընդգծելու համար։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»։ Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]