Ուշուայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուշուայա
Ushuaia
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Պրովինցիա Հրո Երկիր
ԴեպարտամենտՈւշուայա
ԻնտենդանտՖեդերիկո Սյուրանո
Հիմնադրված էհոկտեմբերի 12 1884 թ.
Մակերես22,6 կմ²
ԲԾՄ6 մ
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն56 956 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 2901
Փոստային ինդեքսV9410
Փոստային դասիչV9410
Պաշտոնական կայքushuaia.gov.ar
Ուշուայա (Արգենտինա)##
Ուշուայա (Արգենտինա)

Ուշուայա կամ Ուսուայա[1], (իսպ․՝ Ushuaia), քաղաք և նավահանգիստ Արգենտինայի հարավում։ Հրո Երկիր պրովինցիայի և համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուշուա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 15,0 14,1 12,4 9,8 6,3 4,6 4,5 6,1 8,8 11,1 12,9 13,4 9,9
միջին ջերմաստիճանը (°C) 10,35 9,65 7,95 5,95 3,2 1,65 1,55 2,55 4,65 6,75 7,8 9,65 6
միջին նվազագույնը (°C) 5,7 5,2 3,5 2,1 0,1 −1,3 −1,4 −1,0 0,5 2,3 3,9 4,9 2,0
տեղումների քանակը (մմ) 30,7 33,2 47,8 49,7 54,5 54,7 46,2 60,7 39,5 34,6 35,4 41,0 528
Աղբյուր՝ World Meteorological Organisation (1961-1990)

Քաղաքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշուայան գարնանը
(Les Eclaireurs) փարոսը

Բնակչությունը՝ 56 956 մարդ (2010 թվական)։

Դեկտեմբերից մարտ ամիսներին բնակչության թվաքանակը հասնում է մինչև 70․000-ի՝ ի հաշիվ քաղաք այցելող զբոսաշրջիկների։

Ուշուայան համարվում է աշխարհի ամենահարավային քաղաքը։ Քաղաքում կա նավահանգիստ, որտեղ կանգ են առնում դեպի Անտարկտիդա ուղևորվող զբոսանավերը։

Ամսական միջին ջերմաստիճանը հասնում է 0 °C-ից (օգոստոս) մինչև +11 °C (փետրվար)։ Ամռանը այն հաճախ չի գերազանցում 15 °C-ը։

Չնայած որ Ուշուայան համարվում է աշխարհի ամենահարավային քաղաքը, այնուամենայնիվ այն չի համարվում ամենահարավային բնակավայրը։ Ուշուայաից ավելի հարավ գտնվում է Պուերտո Ուիլյամս ավանը, որը սակայն չունի քաղաքային կարգավիճակ։ Վերջինիցս ավելի հարավ է գտնվում Պուերտո Տորո գյուղը, որտեղ բնակվում է շուրջ 50 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ։

Քաղաքի շրջակայքում են գտնվում նաև աշխարհի ամենահարավային ազգային պարկը (Հրո Երկիր) և երկաթուղին (FCAF)։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գլխավոր շտաբի տեղեկաքարտեր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ciudades y Provincias argentinas hermanadas con contrapartes extranjeras». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.