Ուլան Բատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուլան Բատոր
Улаанбаатар
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1639 թ.
Մակերես4704,4 կմ²
ԲԾՄ1350 մ
Բնակչություն1 515 593 մարդ (2019)[1]
Խտություն259,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+976 (0)11
Փոստային ինդեքս210 xxx
Փոստային դասիչ210
Ավտոմոբիլային կոդУБ_ և УН_
Պաշտոնական կայքulaanbaatar.mn
Ուլան Բատոր (Մոնղոլիա)##
Ուլան Բատոր (Մոնղոլիա)

Ուլան Բատոր (մոնղ.՝ Улаанбаатар [ʊɮɑːŋ.bɑːtʰɑ̆r], — «կարմիր դյուցազն»), Մոնղոլիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Տոլա գետի (Սելենգայի ավազան) հովտում, 1300-1350 մ բարձրության վրա։ Միջազգային օդանավակայան է։ Բնակչությունը՝ 1 515 593 մարդ (2019)[1]։

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1639 թվականին՝ որպես Մոնղոլիայի լամայական եկեղեցու պետի նստավայր՝ Օրգոո անունով (մոնղոլերեն բառացի՝ «պալատ», «ռազմակայան»․ այստեղից էլ մինչև 1924 թվականը եվրոպական գրականության մեջ անվանվել է Ուրգա1706 թվականից կոչվել է Իխ-Խուրեե («Մեծ վանք»), իսկ 1911 թվականից՝ Նիյելել-խուրեե («Մայրաքաղաքային վանք»)։

Այս անվանումներում խուրեե բառը թարգմանում են ոչ միայն որպես «խոշոր վանք», այլև որպես «պարիսպ, պարսպած վայր, բնակատեղ, ճամբար», այսինքն՝ այդ բառով նշում են ոչ միայն բուն վանքը, այլև նրա շուրջը գտնվող շինությունները։ 1924 թվականին Նիյսլել-խուրեևն վերանվանել է Ու․ Բ․ (մոնղոլերեն Ուլաան-բաատոր՝ «Կարմիր Դյուցազն»․ ուսլաան՝ «կարմիր», բաատոր՝ «դյուցազն»)՝ ի պատիվ Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության հիմնադիր, 1921 թվականի Մոնղոլական ժողովրդական հեղափոխության ղեկավար Գամդինի Սուխե Բատորի (1893-1923)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլան Բատորը կազմված է 4 վարչական շրջանից։ Նրա կազմի մեջ է մտնում Նալայխա քաղաք–արբանյակը։ Ինքնուրույն վարչական միավոր է (տարածությունը՝ 7,3 հզ․ կմ218-րդ դարի 2-րդ կեսից Արտաքին Մոնղոլիայի վարչական կենտրոնն էր և մանջուրական կուսակալի նստավայրը։ 1860 թվականին Ուլան Բատորում հիմնվել է ռուսական հյուպատոսություն։ 1911–1915 թվականներին մոնղոլական ֆեոդոլական պետության մայրաքաղաքն էր, 1915 թվականից՝ ինքնավար Արտաքին Մոնղոլիայի գլխավոր քաղաքը։ 1924 թվականին դարձել է ՄԺՀ մայրաքաղաքը։ Ուլան Բատորը արդյունաբերական խոշորագույն կենտրոն էր։ Այստեղ ինտենսիվ շինարարություն է ծավալվել հատկապես 1940- ական թվականներին։ 1954-74 թվականներին Ուլան Բատորի պատմականորեն ձևավորված կառուցվածքը արմատապես փոխվել է փողոցների ու հրապարակների ցանցի կանոնավորման, բնակելի թաղամասերի, արդյունաբերական շրջանների և բնակչության հանգստի գոտիների ռացիոնալ կազմակերպման շնորհիվ։ 1975 թվականին կազմվել է նոր, գլխավոր հատակագիծ, մինչև 2000 թվականը հեռանկարային ժամկետով։ Խորհրդային ճարտարապետների ակտիվ մասնակցությամբ կառուցվել են բազմաթիվ հասարակական համալիրներ՝ Կառավարական տունը, ճարտարապետներ՝ Չիմիդ, ն. Մ Շչեպետիլնիկով, Վ.Ն. Պավլով, Դ. Սուխե Բատորի և Խ. Չոյբալսանի դամբարանը, 1950- ական թվականների ճարտարապետներ՝ Բ. Ս. Մեզենցե, Չիմիդ և ուրիշներ։ Կառուցվեցին նաև բնակելի զանգվածներ։ Ուլան Բատորի շրջակայքի ճարտարապետական հուշարձաններից են՝ Գանդան մենաստանը, ուր գտնվում է Մոնղոլիայի խոշորագույն բուդդայական տաճարը՝ Մեգջիտ Ջանրայսեգը, Չոլժին Լամայնսումն տաճարը, Նոգոն Օրզո պալատական համալիրը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –27 °C է, հուլիսինը՝ 18°С, տարեկան տեղումները՝ 250 մմ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://data.un.org/Data.aspx?d=POP&f=tableCode%3a240%3bcountryCode%3a496%3bsexCode%3a0&c=2,3,6,8,10,12,14,16,17,18&s=_countryEnglishNameOrderBy:asc,refYear:desc,areaCode:asc&v=1
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլան Բատոր» հոդվածին։