Ուիսթլերի արվեստի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիսթլերի արվեստի տուն-թանգարան
Տեսակշենք
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՄասաչուսեթս
Հիմնադրվել է1908
Կայքwhistlerhouse.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ուիսթլերի արվեստի տուն-թանգարան (անգլ.՝ Whistler House Museum of Art; WHMA), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է այն տանը, որտեղ 1834 թվականի հուլիսի 11-ին ծնվել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։ Գտնվում է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում։ Հասցեն՝ Ուորթեն փողոց, 243։ Թանգարանում ներկայացված են Ջեյմս Ուիսլերի աշխատանքները։

Տան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1823 թվականին Locks and Canals ընկերության կողմից՝ իրենց կառավարչի համար[1]։ Մեխանիկ և գյուտարար Փոլ Մուդին տան առաջին բնակիչն էր։

1834 թվականին Ջորջ Ուիսթլերը, դառնալով գլխավոր ինժեներ, իր կնոջ՝ Աննա Մաթիլդա Մաք-Նեյլ Ուիսթլերի հետ բնակություն է հաստատել այդ տանը[2]։ Նրանց որդին՝ Ջեյմս Ուիստլերը, ծնվել է այնտեղ 1834 թվականի հուլիսի 11-ին[1]։

1837 թվականին այդ տուն է տեղափոխվել Ջեյմս Բ. Ֆրենսիսը, որը ստանձնել էր գլխավոր ինժեների պաշտոնը, իսկ Ուիսթլերները տեղափոխվել են Ռուսաստան։ Ջեյմս Ֆրենսիսն ու նրա կինը՝ Սառան, այստեղ վեց երեխա են մեծացրել[1][3]։

1907 թվականին տունը գնել է Lowell Art Association, Inc.-ը, և 1908 թվականին այն վերածվել է թանգարանի[4]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ հարկերում կա մշտական ցուցադրություն, որը ներառում է Ջեյմս Ուիստլերի փորագրանկարներին նվիրված մեկ սենյակ։ Նկարչի արվեստանոցը գտնվում է ձեղնահարկում։ Տան հետևում Պարկեր պատկերասրահն է, որտեղ ցուցադրվում են նոր ցուցանմուշներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Marion, Paul Mill Power. — New York: Rowman and Littlefield, 2014. — С. 85. — ISBN 978-1442236288
  2. Dictionary of American Biography. — New York: Charles Scribner and Sons, 1936.
  3. Merriam Webster's Biographical Dictionary. — Springfield, MA: Merriam-Webster, 1995.
  4. «Whistler House Museum of Art». #Lowell: There's A Lot To like, Art, Culture, Dining, Restaurants, Sports, Things To Do (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  5. «Welcome to the Frontpage». Whistlerhouse.org. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.