Ութ ու կես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ութ ու կես
իտալ.՝
Երկիր Իտալիա[1][2][3]
Ֆրանսիա[1][2][3]
Ժանրհումորային դրամա[4], դրամա[4] և ֆենթեզի ֆիլմ[4]
ԹեմաՍտեղծագործություն[4], ֆիլմարտադրություն[4] և Animus?[5]
Թվականփետրվարի 14, 1963[6][7], մայիսի 23, 1963[2], փետրվարի 15, 1963[8], փետրվարի 16, 1963[8], մայիսի 29, 1963[8] և հունիսի 24, 1963[8]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՖեդերիկո Ֆելինի[9][10][11][…]
ՊրոդյուսերAngelo Rizzoli?
Սցենարի հեղինակԷնիո Ֆլայանո, Տուլիո Պինելլի, Բրունելլո Ռոնդի և Ֆեդերիկո Ֆելինի
ԴերակատարներՄարչելլո Մաստրոյանի[12][9][10][…], Կլաուդիա Կարդինալե[9][10][13][…], Անուկ Էմե[9][13][14], Սանդրա Միլո[9][13][14], Ռոզելլա Ֆալկ[13][14], Բարբարա Սթիլ[13][14], Նադին Սանդերս[13], Մինո Դորո[13][14], Գուիդո Ալբերտի[13][14], Մադլեն ԼեԲո[13][14], Կատերինա Բորատո[13][14], Անիբալե Նինկի[13][14], Գուդիտտա Ռիսսոնե[13][14], Էդրա Գեյլ[14], Մարիա Անտոնիետտա Բելուցցի[14], Մարիո Պիզու[13][14], Աբդուլքադիր աս-Սուֆի, Էդի Վեսել[14], Աննի Գորասսինի[13][14], Ռոզելլա Կոմո[13][14], Յուջին Ուոլթեր[13][14], Օլիմպիա Կավալլի[14], Ջուլիանա Կալանդրա, Դինա Դե Սանտիս[13][14], Մարիա Տեդեսկի[13][14], Պոլիդոր[14], Մարիսա Կոլոմբեր[13][14], Giulio Calì?[13][14], Անտոնիո Ակուա[13][14], Ջոն Կարլսեն[13][14], Ջուլիո Պարադիզի[13][14], Ժան Ռուժոլ[13][14], Մարկ Հերոն[13][14], Ջոն Սթեյսի[12][13][14], Մարիո Կոնոկկիա[12][13][14], Ռոբերտո Նիկոլոզի[12][13][14], Էդվարդ Ֆլեմինգ[12][14] և Ջոն Ֆրենսիս Լեյն[12][14]
ՕպերատորՋիանի դի Վենանցո
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժԼեո Կատոցցո
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրԻտալիա
ԿինոընկերությունCineriz
Տևողություն138 րոպե
 8½ Վիքիպահեստում

«8½» («Ութ ու կես», իտալ.՝ «Otto e mezzo»), 1963 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կիսաինքնակենսագրական կինոնկար։ Ֆելինին նաև ֆիլմի համասցենարիստն է՝ Տուլիո Պինելլիի, Էնիո Ֆլայանոյի և Բրունելլո Ռոնդիի հետ։ Նկարանաված է սև-սպիտակ ժապավենի վրա։ Գլխավոր դերում խաղում է Մարչելլո Մաստրոյանին՝ նշանավոր իտալացի ռեժիսոր Գուիդո Անսելմիի դերում։

Ֆիլմի վերնագիրը նշանակում էր, որ դա Ֆելինիի «8,5-րդ ֆիլմն էր», քանզի դրանից առաջ նկարահանել էր 6 լիամետրաժ, 2 կարճամետրաժ ֆիլմ և ռեժիսոր Ալբերտո Լատուադայի հետ համատեղ նկարահանած մի ֆիլմ (յուրաքանչյուրը՝ կես ֆիլմ)։

«Ութ ու կեսն» արժանացել է Ակադեմիայի երկու մրցանակի՝ «լավագույն օտարերկրյա ֆիլմ» և «լավագույն զգեստների դիզայն» անվանակարգերում։ Համարվելով ավանգարդ և դասական ոճի ազդեցիկ ֆիլմ, «Ութ ու կեսը» 2002 թվականին տեղ գտավ Բրիտանական կինոակադեմիայի «Բոլոր ժամանակների 50 մեծագույն ֆիլմերի» ցանկում՝ գրավելով 3-րդ տեղը։

250 լավագույն ֆիլմերի (ըստ IMDb վարկածի)‎ ցանկում զբաղեցնում է 191-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր իտալացի կինոռեժիսոր Գուիդո Անսելմին (Մարչելո Մաստրոյանի) մեծապես տառապում է ստեղծագործական ճգնաժամից։ Արտիստական և անձնական կյանքի արգելքները լրջորեն կաշկանդում էին Նոր գիտաֆանտաստիկ կինոնկարի ստեղծմանը, որում Անսելմին նրբորեն ինքնակենսագրական պատառիկներ էր նաև քողարկել։ Հուզմունքները, անհանգստությունները և ֆիլմի նկատմամբ հետաքրքրության կորուստն արմատախիլ անելու նպատակով Գուիդոն մեկնում է թանկարժեք առողջարան։ Այստեղ նա վարձում է անվանի կինոքննադատի (Ժան Ռուժո), որպեսզի վերջինս մասնագիտորեն վերանայի ֆիլմի մասին իր գաղափարները։ Քննադատը դրանք որակում է թույլ, շփոթեցնող և նույնիսկ ինտելեկտուալ առումով կամազուրկ։ Միևնույն ժամանակ, Գուիդոյի մոտ հաճախակի իդեալական կնոջ (Կլաուդիա Կարդինալե) տեսիլք է երևում, ինչը նա դիտում է որպես առանցքային ուժ իր պատմության մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մարչելո Մաստրոյանի Գուիդո Անսելմի, կինոռեժիսոր
Անուկ Էմե Լուիզա, Գուիդոյի կինը
Ռոզելլա Ֆալկ Ռոզելլա, Լուիզայի մոտ ընկերուհին
Սանդրա Միլո Կարլա, Գուիդոյի սիրուհին
Կլաուդիա Կարդինալե Կլաուդիա, դերասանուհի, Գուիդոյի մուսան
Սիմոնետտա Սիմեոնի Փոքրիկ աղջիկ
Գուիդո Ալբերտի Պաչե, կինոպրոդյուսեր
Մարիո Կոնոկկիա Մարիո Կոնոկկիա, Գուիդոյի օգնական
Բրունո Ագոստինի Բրունո Ագոստինի, նկարահանման տնօրեն
Սեզարինո Միչելի Պիկարդի Սեզարինո, կինոխորհրդատու
Ժան Ռուժո Կարինի Դոմյե, կինոքննադատ
Մարիո Պիզու Մարիո Մեցցաբոտտա, Գուիդոյի ընկեր
Բարբարա Սթիլ Գլորիա Մորեն, Մեցաբոտտայի երիտասարդ ընկերուհի
Մադլեն Լեբո Մադլեն, ֆրանսիացի դերասանուհի
Կատերինա Բորատտո Առեղծվածային կին հյուրանոցում
Էդրա Գեյլ Լա Սարագինա, մարմնավաճառուհի
Յուջին Ուոլթեր Ամերիկացի լրագրող
Մերի Ինդովինո Մայա, պայծառատես
Իեն Դալաս Մայայի օգնական
Էդդի Վեսել Մանեկեն

Դրվագներ ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • -ը Mubi.com կայքում