Ոնորիոս II (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոնորիոս II
Honorius II
հակապապ
1061 թ․ — 1072 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Նիկողայոս II
Հաջորդող Ալեքսանդր II (Հռոմի պապ)
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն Պիետրո Կադալո
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Pietro Cadalo
Ծնունդ մոտ 1010[1]
Վերոնա, Վենետո, Իտալիա
Մահ 1072[2][1]
Պարմա, Պապական մարզ
Եպիսկոպոսական ձեռնադրություն 1061 թ․ հոկտեմբերի 28

Ոնորիոս II (լատին․՝ Honorius II, ավազանի անունը՝ Պիետրո Կադալո, մոտ 1010[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1072[2][1], Պարմա, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1061 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 1072 թվական։ Նա ծնվել է Վերոնայում և դարձել է Պարմայի կաթոլիկ թեմի եպիսկոպոս 1046 թվականին։ Մահացել է Պարմայում 1072 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոնորիոս II-ը ծնվել է Վերոնայում, ազնվականի ընտանիքում։ Եղել է Պարմայի կաթոլիկ թեմի եպիսկոպոս։ Նիկողայոս II պապի մահից հետո կարդինալները Հիլդեբրանդի գլխավորությամբ 1061 թվականի սեպտեմբերի 30-ին Լուկայի եպիսկոպոս[3] Անսելմին ընտրում են որպես պապ, որն ընդունում է Ալեքսանդր II անունը։ Այս ընտրություններն առաջինն էին, որ համաձայնեցված էին Լաթերանի եկեղեցական ժողովի որոշումների հետ, այսինքն սկզբունքայնորեն առանց կայսերական պալատի համաձայնության։ Կայսրուհի Ագնեսսա դե Պուատյեն, չընդունելով պապական ընտրությունների նոր կարգը, Իտալիայում կայսերական կանցլեր Հիբերտի օգնությամբ հավաքում է եպիսկոպոսների ժողով Բազելում, որում 1061 թվականի հոկտեմբերի 28-ին «կայսերական» պապ է ընտրվում Պիետրո Կադալոն՝ որն ընդունում է Ոնորիոս II անունը։ Հռոմեական սենատը քայլեր է ձեռնարկում, որպեսզի արագորեն Հռոմ վերադառնա նորընտիր պապը, որն այդ ժամանակ գտնվում էր Շվեյցարիայում, որպես հակադարձ Ալեքսանդրին։ Այսպիսով սկիզբ է դրվում հերթական հերետիկոսությանը՝ միաժամանակ երկու պապ, որոնք համարում էին իրենց Սուրբ Պետրոսի օրինական ժառանգորդ։

1062 թվականի գարնանը Ոնորիոս II-ը, գլխավորելով բանակը, արշավում է Հռոմ։ Կարդինալները փորձում են նրա հետ բանակցել, սակայն հաջողության չեն հասնում։ Ապրիլի 14-ին երկու պապերի բանակների պայքարն ավարտվում է Ալեքսանդրի կողմնակիցների պարտությամբ, ինչը թույլ է տալիս Ոնորիոսին գրավել Սուրբ Պետրոսի տաճարը շրջափակող տարածքը։ Սակայն նա չէր հասցրել իր հաղթանակի պտուղները քաղել, երբ Հռոմ է ներխուժում է Տոսկանայի կոմս Գոթֆրիդը։ 1062 թվականի մայիսին նա հակադրում է երկու մրցակից պապերին հեռանալ Հռոմից և դիմում է կայսրուհուն խնդրանքով, որպեսզի վերջինս լուծի այդ հակամարտությունը։

Այդ ժամանակ կայսրությունում տեղի է ունենում պետական հեղաշրջում․ Ագնեսսան դառնում է միանձնուհի, իսկ իշխանությունը գրավում է Քյոլնի արքեպիսկոպոս Աննո II-ը։ Նոր կառավարիչը 1062 թվականի հոկտեմբերին Աուգսբուրգում Ռայխստագում Ալեքսանդրին ընդունում են որպես օրինական պապ, իսկ Ոնորիոս II-ին հակապապ հռչակում։

Այս պայմաններում երկու պապերի կողմնակիցների մեջ քաղաքացիական պատերազմ է սկսում։

Ոնորիոսը հեռանում է Պարմա, հավաքում իր կողմնակիցներին և նորից հարձակվում Հռոմի վրա։ Հակապապը ամրանում է Սուրբ Հրեշտակի ամրոցում, որտեղից անընդմեջ սպառնում էր Ալեքսանդր II-ին, որը բնակվում էր Լաթերանյան պալատում։ Կապուայի իշխան Ռիչարդի օգնությամբ Ալեքսանդրը ճնշում է Ոնորիոսին, և վերջինս կրկին փախչում է Պարմա։ Եկեղեցին վերստին հաստատում է Ալեքսանդրի օրինականությունը։ Իսկ Ոնորիոսն այդպես էլ չի ընդունում իր պարտությունը և մինչ մահը 1072 թվական շարունակում էր իրեն պապ համարել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 opac.vatlib.it
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. «Cadalous». Catholic Encyclopedia.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]