Ողջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջի
Բնութագիր
Երկարություն82 կմ
Ավազանի մակերես1175 կմ²
Ջրի ծախս11 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԿապուտջուղ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱճանան, Արծվանիկ, Գեղանուշ, Գեղի, Ծաղկարի, Կապուտջուղ, Կոտակ, Մեռոնգետ, Շատջրիկ, Շոտգետ, Ջրախոր, Ջրաձոր, Վանքաձոր, Վաչագան, Քաջարանց, Գյոդաքլու, Բաղացջուր, Գիրաթաղ և Շհարջիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Արցախ Արցախ
ԵրկրամասՍյունիքի մարզ,
Քաշաթաղի շրջան

Ողջի (Կապանի գետ, Հղորա գետ, Ղափան, Ղափանու գետ, Նըղուր, Ոխչի, Ոխչու գետ, Չավնդուր, Օխչի, Օխչու գետ, Օղջու գետ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախի Քաշաթաղի շրջանում[1], Արաքսի ձախ վտակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ՝ հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 350 մ բարձրությունից։ Ավազանը 1175 կմ² է (որից ՀՀ-ում՝ 788 կմ²), երկարությունը՝ 82 կմ (որից ՀՀ սահմաններում՝ 43 կմ)[2]։

Գտնվելով մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ՝ Ողջիի խիստ նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է մեծ անդունդ, որի մեջ մոլեգնող գետը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ լեռներից վիթխարի ժայռաբեկորներ է պոկում, մանրացնում և տանում մինչև Արաքս։ Ողջի գետը ունի մեծ անկում, որը գետի վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա հասնում է 60 մետրի։

Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։ Ավազանի մեծ մասն անտառապատ է։ Նրա ջրերով են աշխատում Կապանի և Ջրախորի ՀէԿ-երը։ Ջրերն օգտագործվում են նաև ոռոգման համար։

Սնումը խառն է, հորդացումը՝ ապրիլ-հուլիս ամիսներին։ Ունի անկայուն ռեժիմ։ Հորդացումների ժամանակ հաճախ լինում են սելավներ։ Ձախակողմյան վտակներից են՝ Գեղի, Աճանան, Արծվանիկ, աջակողմյաններից՝ Գեղանուշ, Վաչագան, Սուտսալան։ Ողջիի ափերին են գտնվում Քաջարան, Կապան և Կովսական քաղաքները[3]։

Ողջի գետի ակունքները երբեմն կոչվել են Գեջանան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 95 — 150 էջ։
  2. Այվազյան և ուրիշներ, Հ․ Մ․ (2006). Հայաստանի բնաշխարհ․ հանրագիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 156–157.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 171 — 804 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 840 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողջի» հոդվածին։