Ո՞ւր է իմ պանիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞ւր է իմ պանիրը
անգլ.՝ Who Moved My Cheese?
ԵնթավերնագիրAn Amazing Way to Deal with Change in Your Work and in Your Life
ՀեղինակՍպենսեր Ջոնսոն
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԻնքնազարգացնող գրականություն
Թեմաանհատական աճ
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչG. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվ1998
Կայքwhomovedmycheese.com(անգլ.)

Ո՞ւր է իմ պանիրը. աշխատանքում և անձնական կյանքում փոփոխություն մտցնելու հիանալի միջոց, Սպենսեր Ջոնսոնի կողմից գրված շահադրդողական հեքիաթ է՝ գրված բիզնես առակի տեսքով։ Այն հրատարակվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին։ Տեքստը նկարագրում է փոփոխություն ինչ-որ մեկի աշխատանքում կամ կյանքում և չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների և երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։ Նյու Յորք Թայմսի բիզնես բեսթսելլերի վարկածով այս գիրքը գրեթե հինգ տարի մնացել է ամենաշատ վաճառվող գրքերի և 200 շաբաթ Փաբլիշերս Ուիքլիի կոշտ կազմով գիտահանրամատչելի գրքերի ցանկում[1]։ Այն վաճառվել է 26 մլն օրինակով 37 լեզուներով ամբողջ աշխարհում և հանդիսանում է ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկը[2][3]։

«Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը, 2016 թվականին[4]։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլաբանորեն «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը նկարագրում է չորս երևակայական հերոսների՝ երկու մկների՝ Հոտառու և Վազկան, և երկու փոքրիկ մարդկանց՝ Հըմ և Գըմ[5]։ Նրանք ապրում են լաբիրինթոսում, որը ներկայացնում է որևէ մեկի միջավայրը, և փնտրում են պանիր, ինչը ներկայացնում է երջանկություն և հաջողություն։ Սկզբում նրանք չունեին պանիր, և յուրաքանչյուր խումբ՝ մկները և մարդիկ, խմբվում և ճանապարհորդում էին միջանցքներով և պանիր փնտրում։ Մի օր երկու խմբերը մի կայանում գտան պանրով լի միջանցք։ Իրենց գտածով բավարարված՝ մարդիկ սովորեցին պանրի ամենօրյա հավաքման իրենց գործողությանը՝ հետզհետե գործընթացի նկատմամբ դառնալով ամբարտավան։

Մի օր մկները հայտնաբերեցին, որ կայանում այլևս պանիր չկա, և դա նրանց չզարմացրեց, քանի որ նրանք որոշ ժամանակ էր նկատել էին, որ կայանի պանիրը հետզհետե նվազում էր։ Եվ մկները առանց վարանելու սկսեցին նոր պանրի փնտրտուքը։

Իսկ փոքրիկ մարդիկ չափազանց զարմացած էին, որ կայանում այլևս պանիր չկար։ Նրանք չէին նկատել իրենց շուրջ կատարվող փոփոխությունները և միակ բանը, որ անում էին, միմյանց մեղադրելն էր։ Հըմը հարմարվել էր իր առօրյային և վախենում էր անհայտից։ Իսկ Գըմը երկար մտորելուց հետո հասկացավ, որ պետք է պարզապես առաջ գնալ, և կրկին ճանապարհ ընկավ դեպի լաբիրինթոս։ Ճանապարհին նա պատերին թողնում էր իր բացահայտած և իրեն օգնած մտքերը՝ հույսով, որ Հըմը մի օր ևս կորոշի ընդառաջ գնալ փոփոխությանը։ Վերջապես Գըմը գտավ նոր պանրի կայան՝ լի բազմատեսակ ու իրեն անծանոթ պանրի տեսակներով։ Սակայն նա ամեն օր հետազոտում էր կայանը և չէր դադարում փնտրել նորերը, որպեսզի կանխեր անհոգության սովորություն դառնալը։ Մի օր լաբիրինթոսում Գըմը իրեն մոտեցող շարժում նկատեց։ Վստահ չլինելով՝ նա այնուամենայնիվ հույս ուներ, որ դա իր ընկեր Հըմն էր, ով գտել էր ճանապարհը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maryles, Daisy and Dick Donahue. "Behind the Bestsellers." Publishers Weekly 10 December 2001: 18
  2. The Global Times on Who Moved My Cheese: "Who Moved My Cheese has sold over 26 million copies, staying on the New York Times bestseller list since its release in 1998."
  3. "Who Moved My Cheese?". Time.
  4. ««Ո՞ւր է իմ պանիրը»». ACNIS. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
  5. Վերջիններիս անունները հայերեն թարգմանության մեջ վերցրել են պասիվության իմաստ ունեցող «ո՛չ հըմ, ո՛չ գըմ» արտահայտությունից
  6. Johnson, Spencer (1988). Who Moved My Cheese?. G.P. Putnam's Sons.