Շվեդական սեղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտեստներ, որոնք մատուցվում են «Շվեդական սեղան»-ի սկզբունքով

Շվեդական սեղան, ուտելիքի մատուցման ձև, որի դեպքում տարատեսակ ուտեստներ դրվում են կողք կողքի, և իրենց նախընտրած ուտելիքը ափսեի մեջ են դնում հյուրերը։ Շատ երկրներում մատուցման այս եղանակը կոչվում է «բուֆետային»։ «Շվեդական սեղան» անվանումն օգտագործվում է տարբեր լեզուներում (ռուս.՝ Шведский стол, բելառուսերեն` шведскі стол, ուկրաիներեն՝ шведський стіл, լեհերեն` szwedzki stół, հունգարերեն` svédasztal, խորվաթերեն` švedski stol)։

Նույն սկզբունքով ուտեստների մատուցման մեկ այլ տարբերակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական սեղանը սկանդինավյան ավանդույթ է, որը ժամանակի ընթացքում ընդունվել է ամբողջ աշխարհում։ Դրա ստեղծման պատմությունը սկսվել է հեռավոր անցյալում[1]։

Հարյուրամյակներ առաջ սկանդինավները հավաքում էին երկար ժամանակ պահպանվող մթերքի պաշարներ` աղ դրած ձուկ, արմատապտուղներ և բանջարեղեն, ապխտած միս։ Երբ հյուրեր էին գալիս, ամբողջ կերակուրը մատուցվում էր միանգամից` մեծ ճաշամաններով։ Այդպիսով տանտերերն իրենց ազատում էին լրացուցիչ արարողություններից և ժամանակ խնայում շփման համար։ 20-րդ դարում կոլեկտիվ ճաշկերույթի այդ եղանակը յուրացվեց ամբողջ աշխարհի կողմից։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական սեղանի սկզբունքով ինքնասպասարկման դեպքում սրահում գտնվում է մեկ կամ մի քանի սեղան, որոնց վրա դրված են նախուտեստներ, առաջին և երկրորդ ուտեստներ` պատրաստված ձկից, մսից, բանջարեղեն, պանրի տեսականի, աղանդեր։ Հյուրը, անցնելով սեղանների կողքով, կարող է վերցնել իր նախընտրած ուտեստը։ Նա կարող է ուտեստը ինքնուրույն դնել ափսեի մեջ կամ խնդրել մատուցողին։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի շվեդական սեղանի կազմակերպման երկու հիմնական տեսակ` կախված վճարման ձևից։

Առաջինի դեպքում կարելի է ընտրել ցանկացած մեծության ափսե և մի քանի անգամ մոտենալ ուտեստներին։ Այս դեպքում ճաշի գինը ֆիքսված է և կախված չէ ընտրած մթերքների քանակից։

Երկրորդ դեպքում վճարման չափը կախված է ափսեի մեծությունից և մոտեցումների քանակից. յուրաքանչյուր մոտեցման դեպքում պետք է վճարել լրացուցիչ գումար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]