Շուշանիկի վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանիկի վարք
ՀեղինակՀակոբ Ցուրտավելի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուOld Georgian?
Սուրբ Շուշանիկի նկարը՝ ստեղծված վրացական հնագույն որմնանկարների հիման վրա, Սաբինին, 1882 թվական[1]
Սուրբ Շուշանիկի ամենահին պատկերը[1]

Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը (վրաց.՝ წამებაჲ წმიდისა შუშანიკისი დედოფლისაჲ, Ծամեբայ ծմիդիսա շուշանիկիսի դեդոփլիսայ), վրացական ինքնուրույն գրականության՝ մեզ հասած ամենահին նմուշը։ Ստեղծվել է հավանաբար 476 և 483 թվականների միջև, պահպանված ամենահին ձեռագիրը վերաբերում է 10-րդ դարին[2]

Ստեղծագործության հեղինակը Յակով Ցուրթավելիի է, ով եղել է ստեղծագործության մեջ հիշատակվող դեպքերի ժամանակակիցն ու մասնակիցը։ Մոտավորապես այդ ժամանակ է ստեղծվել նաև Շուշանիկի վարքի հայկական կրճատ տարբերակը։

«Շուշանիկի վարքը» ստեղծագործության մեջ պատկերված է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի տառապանքներն ու սպանությունն իր ամուսնու՝ Վարսկենի (Վազգեն) ձեռքով, ով Հարավային Քարթլիի թագավորն է։ Պարսիկների հետ համագործակցելու նպատակով ընդունելով զրադաշտականություն՝ նա նույնը պահանջեց նաև իր կնոջից ու երեխաներից։ Շուշանիկը, մերժելով հրաժարվել քրիստոնեությունից, վեց տարի անցկացրել է զնդանում՝ ենթարկվելով տանջանքների ու ստորացման, իսկ յոթերորդ տարում մահացել է։

Յակով Ցուրթավելին հավաստում է, որ ինքը եղել է թագուհու խոստովանահայրը, իր ստեղծագործության մեջ շարադրում է իր զրույցները թագուհու հետ, ինչը մեծ արժեք է տալիս երկին՝ որպես պատմական աղբյուրի։ Դրանում գրեթե չկան ավանդական վարքագրություններին հատուկ կաղապարված արտահայտություններ ու հատվածներ։ Երկում բավականին տեղեկություններ են պարունակվում երկրի պետական կառուցվածքի, պատմության, կրոնի, հին Վրաստանի ու Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի մասին։ Բացի այդ, «Շուշանիկի վարքը» համարվում է վրացական արձակի փայլուն նմուշներից մեկը՝ շնորհիվ նրա լակոնիկ, բայց փոխաբերություններով հարուստ ոճի ու գեղարվեստական տարրերի (ինչի պատճառով այս ստեղծագործությունը երբեմն կոչում են «վարքագրական վեպ»)։

«Շուշանիկի վարքն» առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականին։ Այն թագմանվել է ռուսերեն, լատիներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և հունգարերեն։ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել է այդ գրական հուշարձանի 1500-ամյակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шушаника // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Национальный Центр Манускриптов(չաշխատող հղում) (վրաց.)
  2. Яков Цуртавели, перевод В. Д. ДОНДУА,Введение и примечания 3. Н. АЛЕКСИДЗЕ, ГЛАВНАЯ РЕДАКЦИОННАЯ КОЛЛЕГИЯ 3. Н. Алексидзе, В. Н. Габашвили, Н. С. Джанашиа (зам. главного редактора), Ш. В. Дзидзигури (главный редактор), И. С. Долидзе, С. Г. Каухчишвили, Р. К. Кикнадзе (зам. главного редактора), Т. А. Меликишвили, Е. П. Метревели, Э. В. Хоштария; Редактор серии и тома Р. К. КИКНАДЗЕ АКАДЕМИЯ НАУК ГРУЗИНСКОЙ ССР
    КОМИССИЯ ПО ИСТОЧНИКАМ ИСТОРИИ ГРУЗИИ
    ИСТОЧНИКИ ПО ИСТОРИИ ГРУЗИИ
    ПАМЯТНИКИ ГРУЗИНСКОЙ ИСТОРИЧЕСКОЙ ЛИТЕРАТУРЫ
    = საქართველოს სსრ მეცნიერებათა აკადემია
    საქართველოს ისტორიის წყაროების კომისია. — „МЕЦНИЕРЕБА“, 1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]