Շոն Քոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Քոմս
Քոմսը 2010-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Sean Combs
Ի ծնե անունՇոն Ջոն Քոմս
Նաև հայտնի է որպեսԴիդդի, Փի Դիդդի, Փաֆ Դեդի, Փաֆի, Փաֆ
Ծնվել էնոյեմբերի 4, 1969 (54 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
Մասնագիտությունռեփեր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, գործարար, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն1989–ներկա
ԼեյբլBad Boy Records, Interscope Records
ԿրթությունՀովարդի համալսարան և Mount Saint Michael Academy?
ԱնդամակցությունPuff Daddy & The Family?
ԿապվածՄերի Ջեյ Բլայջ, Նոտորիուս Բի Այ Ջի, Diddy Dirty Money, Ֆեյթ Էվանս, Լիլ Կիմ, Ջեյ Զի
ԱմուսինKim Porter?
Պարգևներ
Կայքdiddy.com
 Sean Combs Վիքիպահեստում

Շոն Ջոն Քոմս (անգլ.՝ Sean John Combs, նոյեմբերի 4, 1969(1969-11-04)[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հայտնի նաև Փաֆ Դեդդի (Puff Daddy), Դիդդի (Diddy), և Փի Դիդդի (P. Diddy) կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար և կինոդերասան։

Նախնական ճանաչման հասել է 1990-ականներին` Նոտորիուս Բի Այ Ջիի հետ հաջողված դուետ ստեղծելով։ Դեբյուտային «No Way Out» ալբոմը թողարկել է 1999 թվականին։ Ալբոմը 7 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Հաջորդ անհատական ալբոմներն են «Forever» (1999), «The Saga Continues...» (2001) և «Press Play» (2006), որոնք բոլորն էլ հաջող վաճառք են ունենում։

2006 թվականին Քոմսը ստեղծում է Diddy – Dirty Money երաժշտական խումբը։ Խմբի՝ 2009 թվականին թողարկած «Last Train to Paris» ալբոմը ունեցել է բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ, ինչպես նաև արժանացել է քննադատների դրական գնահատականին։

Երաժշտական կարիերայից դուրս Քոմսը մեծ հաջողության է հասել նաև նորաձևության ասպարեզում՝ ստեղծելով «Sean John» և «Sean by Sean Combs» հագուստի ապրանքանիշները։

Ըստ «Ֆորբս» ամսագրի 2012 թվականի հաշվարկի՝ Քոմսի զուտ կարողությունը գնահատվում է 550 միլիոն ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Քոմս» հոդվածին։