Շոմբի Շարփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոմբի Շարփ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ
 2018 թ. մարտի 1
Նախորդող Բրեդլի Բուզետտո
 
Կրթություն՝ Կոլորադոյի համալսարան, Կանզասի համալսարան և The Pembroke Hill School?
Մասնագիտություն՝ ՄԱԿ-ի դիվանագետ
տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1969(1969-11-14) (54 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Շոմբի Շարփ (անգլ.՝ Shombi Sharp, նոյեմբերի 14, 1969(1969-11-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ՄԱԿ-ի մշտական համակարգող Հնդկաստանում[1]։ 2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը եղել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող[2][3]։

Շոմբի Շարփը հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակված ներկայացուցիչ և բարձր մակարդակով ՄԱԿ-ի պաշտոնյա` դեսպանի կոչումով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոմբի Շարփը ծնվել է 1969 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մեծացել է Կանզաս Սիթիում։ Սովորել է Փեմբրոք Հիլ դպրոցում, որտեղ հմտացել է երեք մարզաձևերում` ֆուտբոլ, բասկետբոլ և թենիս։

Շոմբի Շարփն ավարտել է Կոլորադոյի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում և Կանզասի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի որակավորում։ Չիկագոյի համալսարանի Բուֆ բիզնեսի դպրոցում անցել է գործադիր ղեկավարման դասընթաց, Հարավային Աֆրիկայի ազգային բժշկական համալսարանից և Ստելենբոշի համալսարանից ստացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մենեջմենթի դիպլոմ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման ոլորտում Շարփն իր կարիերան սկսել է Հարարեում, Զիմբաբվե, որտեղ եղել է Միջազգային CARE-ի ռազմավարական ծրագրերի պատասխանատու, ծրագրի ղեկավար և ճգնաժամերի արձագանքման համակարգող։ 2001-2002 թթ. եղել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Նարոպա համալսարանի ծրագրի համակարգող, 2002-2005 թթ.՝ Ռուսաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի օգնական, 2005-2006 թթ.՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի Արևմտյան Բալկանների ծրագրի ղեկավար Նյու Յորքում։ 2006-2010 թվականներին Շարփը Մոսկվայում ղեկավարել է Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային պրակտիկայի թիմը[4]։ 2010-2014 թթ. Բեյրութում եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, 2014-2018 թթ.՝ Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ[5][6]։ 2018 թվականին Շարփը եղել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում և ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանում 2018-2021 թվականներին[7]։

Տիրապետում է անգլերենի և ռուսերենի, ֆրանսերենի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UNSDG | Secretary-General appoints Shombi Sharp of the United Sates United Nations Resident Coordinator in India». unsdg.un.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  2. «UN in Armenia: News: ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողը իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտգործնախարարին». www.un.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. «UN in Armenia: ՄԱԿ-ի մշտական համակարգող». www.un.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «2007 - Sustainable Human Development and the Millennium Development Goals: From International Frameworks to Regional Policies | CEU Summer University». summeruniversity.ceu.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  5. «UNDP and Government of Georgia commit to GEL 6.8 million rural development initiative funded by EU and Government of Adjara». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «On the meeting with Shombi Sharp». mfaapsny.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. info@fractal.am, Fractal Creative,. «Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին». Hayastan24. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)