Շոհրե Աղդաշլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոհրե Աղդաշլու
անգլ.՝ Shohreh Aghdashloo
Ծնվել էմայիսի 11, 1952(1952-05-11) (71 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Կրոնիսլամ[1][2]
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Այդին Աղդաշլու
Պարգևներ և մրցանակներ

Շոհրե Աղդաշլու (անգլ.՝ Shohreh Aghdashloo, պարս.՝ شهره آغداشلو, մայիսի 11, 1952(1952-05-11), Թեհրան, Իրան), ամերիկացի դերասանուհի իրանական արմատներով։ 2004 թվականին առաջադրվել է Օսկար հեղինակավոր կինոմրցանակի։ Ծնվել է Թեհրանում։ Սկսել է նկարահանվել 1976 թ-ից։ Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։ Ունի ԱՄՆ-ի քաղաքացիություն։

2008 թվականին «Սադդամի տունը» սերիալում Սայիդա Թալֆայի դերը տպավորիչ կերպով կատարելու համար «Էմմի» մրցանակի է արժանացել «Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։

2013 թվականին լույս է ընծայել իր ինքնակենսագրական գիրքը՝ «Սիրո և դեղին հասմիկների ծառուղին» (The Alley of Love and Yellow Jasmines) խորագրով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.latimes.com/entertainment/movies/la-xpm-2013-jun-01-la-et-mn-aghdashloo-conversation-20130602-story.html
  2. https://deadline.com/2016/03/shohreh-aghdashloo-diversity-middle-eastern-actors-stereotypes-1201722206/
  3. World Archipelago. «The Alley of Love and Yellow Jasmines». HarperCollins US. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]