Շոկոլադ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկոլադ
անգլ.՝ Chocolat
«Շոկոլադ» ֆիլմի պաստառը
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, տրագիկոմեդիա, վեպի էկրանավորում և մելոդրամա
Թեմաբարոյականություն[1] և Բարքեր[1]
ՀիմքChocolat?
Թվական2000 և մարտի 15, 2001[2]
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորԼասե Հալսթրյոմ[1]
ՊրոդյուսերԴևիդ Բրաուն[1], Kit Golden?[1] և Leslie Holleran?[1]
Սցենարի հեղինակRobert Nelson Jacobs?[1]
ԴերակատարներԺուլիետ Բինոշ[1], Քերի-Էնն Մոս, Ջուդի Դենչ[1], Ջոնի Դեփ[1], Ալֆրեդ Մոլինա, Լենա Օլին, Victoire Thivisol?, Պետեր Ստորմարե, Հյու Օ'Քոնոր, Լեսլի Քարոն, Ջոն Վուդ[3], Gaelan Connell?[3], Ռոն Քուք[3], Էլիզաբեթ Կոմելին[3], Hélène Cardona? և Միշել Գլեյզեր
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
ՄոնտաժԷնդրյու Մոնդշեյն
Պատմվածքի վայրՖրանսիա[1]
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն121 րոպե
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 636
Պաշտոնական կայքէջ

«Շոկոլադ » (ֆր.՝ Chocolat), դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Լասե Հալտրյոմը։ Նկարահանված է անգլիացի գրող Հարիս Ջոանի համանանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմի գլխավոր դերը խաղում է Ժուլիետ Բինոշը, ում այս ֆիլմի համար առաջադրել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Ֆիլմի և գրական ստեղծագործության մեջ բավականին շատ են տարբերությունները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-1960-ական թվականներին։ Ֆրանսիական փոքրիկ քաղաքն ապրում է իր սովորական կյանքով՝ համաչափ, խիստ կանոնակարգով, մշտական այցելություններով եկեղեցի։ Մեծ իշխանություն և բարոյական հեղինակություն այս քաղաքում վայելում է քաղաքապետը՝ կոմս դը Ռեյնոն։ Մի անգամ քաղաքում հայտնվում են նոր բնակիչներ՝ Վիենը (Ժուլիետ Բինոշ) և նրա դուստրը՝ Անուկը։ Նրանք վարձակալում են նախկին խորտկարանի տարածքը և բացում քաղցրավենիքի փոքրիկ վաճառատուն։ Հենց այստեղ էլ Վիենը պատրաստում է շոկոլադը հին հնդկացիական բաղադրատոմսերով։ Կոմս դը Ռեյնոն (Ալֆրեդ Մոլինա) վրդովմունք է ապրում այն բանի համար, որ Վիենի դուստրը ծնվել է արտաամուսնական կապից, որ եկեղեցի չի այցելում ու քաղցրավենիքի կրպակը բացել է Մեծ պահքի շրջանում։ Ու քաղաքապետը սկսում է բնակիչներին տրամադրել ընդդեմ Ռեյնի։ Սակայն, օրեցօր կրպակի այցելուների քանակը աճում է և մեծանում։

Վիենը փորձում է հարաբերությունները լավացնել քաղաքի բնակիչների հետ, ինչպես նաև ձեռք մեկնել նրանց։ Նա օգնում է խորտկարանի ծեր աշխատակցուհուն՝ Արմանդային, գաղտնի հանդիպելու թոռան հետ։ Իր մոտ է ընդունում Ջոզեֆինային, ով փախել էր տանից, քանի որ ամուսինը բռնության էր ենթարկել վերջինիս։

Մի օր քաղաք են գալիս քոչվոր գնչուները։ Տեղաբնակները բոյկոտում են նրանց այցելությունը և միայն Վիենը չի սատարում բնակիչներին։ Այստեղ, գնչուների մոտ, Վիենը հանդիպում է Ռուին (Ջոնի Դեփ)։ Նրանց մեջ սիրային հարաբերություններ են ծնվում։

Վիենը կազմակերպում է Արմանդայի յոթանասունամյակի միջոցառումը, որին այցելում են քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, բացառություն են կազմում միայն կոմս դը Ռեյնոն և նրա աջակիցները։ Ճաշկերույթի ավարտից հետո տոնակատարությունը շարունակվում է Ռուի մոտ՝ նավի վրա և տեղաբնակներն ու եկվորները միասին սկսում են զվարճանալ։ Ջոզեֆինայի լքված ամուսինը՝ Սերժը, կրակի է տալիս գնչուների նավակները և փորձում սպանել գնչուներին։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն արձանագրվում։ Կոմս դը Ռեյնոն, ով ճիշտ է, չէր խրախուսել գնչուների այստեղ գալը, բարկանում է և քաղաքից արտաքսում է Սերժին։ Արմանդան մահանում է անմիջապես տարեդարձի տոնակատարությունից հետո։ Ըստ երևույթին, մահվան պատճառ է դառնում շաքարային դիաբետի սրացումը, ինչից վերջինս տառապում էր վաղուց։ Վիենը, զգում է, որ և՛ Արմանդայի մահը, և՛ հրդեհը իր պատճառով են տեղի ունեցել, որոշում է լքել քաղաքը։ Բայց նոր ձեռք բերած ընկերները համոզում են նրան մնալ և չգնալ։ Վերջում Ռուն մնում է Վիենի և Անուկի հետ միասին, իսկ քաղաքը լրիվ կերպարանափոխվում է...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Վիեն Ռոշե Ժուլիետ Բինոշ
Արմանդա Վոյզին Ջուդի Դենչ
Ջոզեֆինա Մուսկաթ Լենա Օլին
Ռու Ջոնի Դեփ
Կարոլինա Կլերմո Քերի Էնն Մոս
Լյուկ Կլերմո Օրելին Փարենթ Կենիգ
Կոմս դը Ռեյնո Ալֆրեդ Մոլինա

Նկարահանման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման հիմնական վայրը դարձել է բուրգունդական Ֆլավինի սյուր Օզրեն քաղաքը[4], իսկ գետի մոտի տեսարանները նկարահանվել են Պերիգորի Բեյնակ է Կազնակում՝ rue De L’ancienne Poste փողոցում (Դորդոն գետի ափին)։

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունթրեքը առաջադրվել է «Օսկարի»՝ ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում։ Ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» նույնպես ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում։

Երաժշտությունների հեղինակն է Ռեյչել Պոտմանը (բացի փակագծերում նշվածներից).

  1. "Minor Swing" (Django Reinhardt & Stéphane Grappelli) – 2:13
  2. "Main Titles" – 3:07
  3. "The Story of Grandmere" – 4:08
  4. "Vianne Sets Up Shop" – 1:57
  5. "Three Women" – 1:01
  6. "Vianne Confronts the Comte" – 1:21
  7. "Other Possibilities" – 1:34
  8. "Guillaume's Confession" – 1:29
  9. "Passage of Time" – 2:32
  10. "Boycott Immorality" – 4:38
  11. "Party Preparations" – 1:28
  12. "Chocolate Sauce" – 0:48
  13. "Fire" – 2:37
  14. "Vianne Gazes at the River" – 1:06
  15. "Mayan Bowl Breaks" – 2:14
  16. "Taste of Chocolate" – 3:08
  17. "Ashes to the Wind / Roux Returns" – 2:18
  18. "Caravan" (Duke Ellington/Juan Tizol) – 3:43

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 2001 թվականին ն առաջադրվել է «Օսկարի» թվով հինգ անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, առաջին պլանի կնոջ լավագույն դերակատարում, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում, լավագույն սցենար և լավագույն երաժշտություն։

  • 2001 - «Bogey Award» մրցանակ
  • 2001 - «Audience Award» (Ժուլիետ Բինոշ) մրցանակ
  • 2001 - «Guild Film Award - Gold» (Լասե Հալստրյոմ) մրցանակ

Մրցանակների ամբողջական ցանկը դիտել IMDB կայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]