Շոգենավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RMS Տիտանիկ ապրիլի 10-ին 1912 թ.

Շոգենավ, շոգեմեքենայով կամ շոգետուրբինով շարժման մեջ դրվող ինքնագնաց նավ։ Առաջին շոգենավը նախագծել է ֆրանսիացի ֆիզիկոս Դենի Պապենը 1690 թվականին, սակայն շոգենավերի կառուցումը և փորձարկումը սկսվեց ավելի ուշ՝ Ջ․ Ուատտի շոգեմեքենայի ստեղծման հետ։ 1807 թվականին Ռ․ Ֆուլտոնը կառուցեց «Քլերմոնտ» գետային շոգենավը, որն իր առաջին ուղերթը կատարեց Գուձոն գետով՝ Նյու Յորքից մինչև Օլբանի (մոտ 9 Կմ/ժ արագությամբ)։ Ռուսաստանում առաջին շոգենավը «Ելիզավետա» նավն էր (1815), որը երթևեկում էր Պետերբուրգից Կրոնշտադ։ Ատլանտյան օվկիանոսն առաջինն անցավ «Սավաննա» ամերիկյան շոգենավըը (1819), որը, թեև հանդերձված էր շոգեմեքենայով և կողային թիանիվներով, ճանապարհի մեծ մասն անցավ բաց առագաստներով։ 1838-ին անգլիական, «Սիրիուս» անվավոր շոգենավը, Ատլանտյան օվկիանոսն անցավ առանց առագաստների։ XIX դ․ 40-ական թթ․ թիապտուտակների կիրառումը զգալիորեն բարձրացրեց շոգենավի լողունակությունը։ XX դ․ սկզբին պտուտակային շոգենավերի զարգացմամբ առագաստանավերը գրեթե լիովին դուրս մղվեցին։ Արդի շոգենավերը հիմնականում հանդերձված են շոգետուրբիններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։