Շիբենիկ Կնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիբենիկ Կնին
Istarska županija
flag of Šibenik-Knin County? Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԺուպանություն
Մտնում էԱդրիատիկ Խորվաթիա
Ներառում է5 քաղաք
14 գյուղ
ՎարչկենտրոնՇիբենիկ
Հիմնական լեզուԽորվաթերեն
Բնակչություն (2011)
109 375 (18-րդ տեղ)
Տարածք2984  (9-րդ տեղ)
Սահմանակցում էԶադար և Սպլիտսկո Դալմատինսկա
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդHR-15
Հեռախոսային կոդ22
sibensko-kninska-zupanija.hr

Շիբենիկ Կնին (խորվ.՝ Šibensko-kninska županija), ժուպանություն, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու վրա։

Վարչական կենտրոնը Շիբենիկն է, որը նաև երկրամասի խոշրագույն քաղաքն է՝ ավելի քան 37 000 մարդ բնակչությամբ[1]։

Շիբենիկ Կնինի ժուպանությունը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիբենիկ Կնինը տարածքով իններորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 2984 կմ² տարածք)։

Ափամերձ գոտիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանամեձ գոտում կլիման ցածրալեռնային է։

Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 24 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։

Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 5 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Շիբենիկ Կնինի բնակչությունը կազմում է 109 375 մարդ։

Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 88,44 %-ը։

Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը (9,06 %)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիբենիկ Կնին» հոդվածին։